Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ավելի վաղ գրել էինք, որ ՆԳՆ տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել։ Լուրեր են շրջանառվում, որ անհետացումների հետ անմիջական կապ ունեն պարեկներից մի քանիսը։
Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործությունների վերաբերյալ փաստական տվյալներ, ուստի ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։
«Ծառայողական քննության ընթացքը կասեցվել է, և որոշվել է դրան անդրադառնալ հիշյալ դեպքով իրավական գնահատականի վերջնական արդյունքներով», - հայտնել են ՆԳՆ-ից։
Դատախազությունն էլ, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, հայտնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնել 254 հոդվածի 1-ին մասով (գողություն, գաղտնի հափշտակություն), 441–րդ հոդվածի 1–ին մասի 9–րդ դրվագով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով (կաշառք վերցնելը), 436–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով (կաշառք տալը)։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ