Սարի թաղի ճանապարհին բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան և դեռևս ինքնությունը չպարզված անձի վարած մոպեդը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ քաղաքացիների օգնությամբ քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Մինչ դեպքի վայր կժամանեին քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժին, որ մեպեդավարը հիվանդանոց տեղափոխվելու ճանպարհին մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ