ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Դժվարանացանելի են Արագածոտնի մարզի ավտոճանապարհները։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Արարատի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։