Աշտարակի աղմուկ հանած մշակույթի տան տնօրենը մարզպետի կինն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշտարակի մշակույթի տունը, որի հաստիքացուցակն արդեն քանի օր է՝ ակտիվ քննարկվում է համացանցում, ղեկավարում է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կինը՝ Մարինա Մկրտչյանը: Մարզպետի կինը մշակույթի տան տնօրեն է նշանակվել անցած տարի:
Մենք անդրադարձել էինք այդ նշանակմանը, գրել էինք, որ հատուկ մարզպետի կնոջ համար վերակազմակերպել են կառույցը, ավելի խոշորացրել՝ ներառելով Աշտարակ համայնքին միավորված բոլոր համայնքների մշակույթի տները։
Նշենք, որ, ըստ հրապարակված հաստիքացուցակի, մշակույթի տունն ունի 19 հավաքարար, 5 պահակ, 10 հսկիչ, 20 դերասան, ընդհանուր թվով՝ 191 աշխատակից։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերգեյ Մովսիսյանից, սակայն նա չպատասխանեց զանգերին»։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...