Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա
Իսկ ովքեր են նրանք. ամենեւին՝ ոչ պատահական մարդիկ: Այս տարվա մայիսի 3-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, երբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տարեկան հաշվետվությունն էր ներկայացնում, պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեց Արմեն Աշոտյանի գործով, դատախազը պատասխանեց, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով «պետությանը պատճառվել է 905.194.706 դրամի գույքային վնաս: Մեղադրյալի կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»: Մինչդեռ Աշոտյանի փաստաբանները հայտարարեցին, որ դա զրպարտություն է, որ դատարանի 16.04.2024թ. որոշմամբ հաստատվել է, որ այս գործով պետությանը որեւէ վնաս չի պատճառվել, ո՛չ Արմեն Աշոտյանը եւ ո՛չ էլ որեւէ այլ մեղադրյալ որեւէ «վնաս» չեն «վերականգնել», որովհետեւ պաշտպանող կողմը գործը համարում է շինծու եւ չի ընդունում մեղադրանքը:
ArmLur.am-ը բացահայտեց, որ այս բարձրաձայնումներից հետո Աննա Վարդապետյանը, վերադառնալով աշխատանքի, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին հրահանգել էր ազատման դիմում գրել ու հեռանալ: Եվ հիմա այդ պաշտոնյան՝ Արմեն Մարուխյանը, ցանկանում է գնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մրցույթին բավականին պրոֆեսինոալ մասնակիցներ են եղել: Օրինակ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախկին օգնական Արսեն Մանուկյանը, սակայն նա չի հաղթահարել մրցույթը, ու այս հանգամանքը շատ կասկածելի է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի համար, քանի որ նա բավականին պատրաստված է ներկայացել: Բայց պրոֆեսիոնալների մերժումն ու հնարավոր կառավարելի մարդկանց ներգրավումը անկախ մարմնում միայն մի բանի մասին է վկայում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի իշխանությունը փորձում է դարձնել Կառավարությանը կից մի կառավարելի վարչություն՝ կառավարելի կադրերով, որպեսզի հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանը կարողանա հետագայում հեշտությամբ անդամների կողմից հանձնաժողովի նախագահ ընտրվել:
Հավելենք, որ ըստ մամուլի` Մարիամ Գալստյանը ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի եւ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մտերիմ ընկերուհին է: Մինչդեռ թեկնածուն պետք է բոլորին անծանոթ եւ անձնական կապեր չունեցող կերպար լինի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ