Անահիտ Ավանեսյանի հերթական չկատարված խոստումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս երկու տարի առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակային հայտարարեց, որ 2024 թվականից Հայաստանում կսկսեն պատվաստել ջրծաղիկի դեմ, ասել էր, թե իբր պատվաստումը նախատեսվում էր սկսել 2022-ին, սակայն Covid19-ից գերծանրաբեռնվածության պատճառով դա չհաջողվեց իրագործել։
Տարվա ավարտին մեկ ամիս էլ չի մնացել, սակայն առողջապահության ոլորտի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պոլիկլինիկաներում ջրծաղիկի պատվաստանյութ դեռեւս չկա: Նախարարությունից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ: ԱՆ խոսնակը նախ զարմացավ մեր հարցից․ «Իսկ ինչո՞ւ պետք է լինի»:
Հիշեցրինք, որ նախարարն է նման խոստումներ տվել։ «Այո, խոսվել է այդ մասին, տենդերը հայտարարվել է, շահվել է, պատվաստանյութը Հայաստանում է, սակայն դեռեւս բաշխում չի արվել»: Փաստորեն, Ավանեսյանը հերթական նախագիծն է տապալել»:
Մանրամասները՝ այստեղ:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...