Արյուն է, նախնիներ, արյան կանչ. բացառիկ տեսանյութ, որում Ֆիլիպ Կիրկորովը խոստովանում է, որ հայ է
Արյուն է, նախնիներ, արյան կանչ. բացառիկ տեսանյութ, որում Ֆիլիպ Կիրկորովը խոստովանում է, որ հայ է от Asekose TV на Rutube.
Ներկայացնում ենք արխիվային տեսանյութ, որում լրագրող Համլետ Ղուշյանը տարիներ առաջ Ֆիլիպ Կիրկորովից Հայաստանում հարցազրույց էր վերցրել: Տեսանյութը բացառիկ է նրանով, որ հայկական արմատների մասին երբեք չխոսող Ֆիլիպ Կիրկորովը նշում է, որ ինքը հայ է: Երգիչը լրագրողի այն հարցին` արդյո՞ք հայերեն կարողանում է խոսել, նշում է հետևյալը:
«Ոչ միայն խոսում եմ, այլև` երգում: Ամեն դեպքում արյուն է, նախնիներ, արյան կանչ»:
Կիրկորովը նշում է, որ առաջին անգամ է Հայաստանում, ապա հավելում է, որ Ալլա Պուգաչովայի համար Երևանը և Հրազդանն իր գործունեության կարևոր կետերից են:
Հիշեցնենք, որ Ֆիլիպ Կիրկորովը ներկայումս միշտ նշում է, որ ինքն ազգությամբ բուլղարացի է, ավելին` տարիներ առաջ տեսահոլովակ էր նկարահանել Թուրքիայի դրոշը պատկերող հագուստով:
Ժամանակին էլ մեծ աղմուկ էր բարձրացել, երբ Կիրկորովն ասուլիսին վիճել էր հայ լրագրողի հետ` ծաղրելով նրա ազգությունը, ինչից հետո Հայաստանում երգչի համերգը չեղյալ էր հայտարարվել, քանի որ համարվել էր «Persona non grata»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...