Ջիգարխանյանի կինը խլել է նրա ունեցվածքը, իսկ թատրոնը նրան բաժին չի հասնի
Վերջին ժամանակներս թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը բարդ վիճակում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է գործարար, հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Արմեն Ջիգարխանյանի հետ:
Նրա խոսքով, դերասանը որոշակի դժվարությունների ու սկանդալների մեջ է հայտնվել թե թատրոնում, թե անձնական կյանքում. «Այդ ամենը կապված է նրա կնոջ հետ, որն անպարկեշտ մարդ դուրս եկավ: Այս իրավիճակում Ջիգարխանյանն օգնություն է խնդրել: Մենք, իհարկե, վաղուց ենք ընկերություն անում եւ շատ մտերիմ ենք: Ես չէի կարող չարձագանքել»,-ընդգծեց Սողոմոնյանը՝ հավելելով, որ դերասանին մեծապես աջակցել է նաեւ Հայրապետ Հովհաննիսյանը:
Դերասանի ընկերը նշեց, որ իրավիճակը կրիտիկական ու բարդ է եղել: Միաժամանակ, ըստ նրա, դերասանի նախկին կինը սկանդալ է հորինել ու դրա վրա փողեր աշխատել՝ հարցազրույցներ տալով տարբեր լրատվամիջոցների եւ մեծ հոնորարներ ստացել:
Գործարարի կարծիքով, Արմեն Ջիգարխանյանը արժանի չէր նրան վերաբերմունքի: Հարցին, թե ում բաժին կհասնեն թատրոնն ու Արմեն Ջիգարխանյանի բնակարանները, Սողոմոնյանը պատասխանեց, որ թատրոնը պատկանում է պետությանը եւ ոչ մեկին չի կարող անցնել, իսկ Արմեն Ջիգարխանյանի ունեցվածքը կինը գրանցել է իր անունով:
«Նա թատրոնում վարձու տնօրեն էր, բայց նրա գալուց ի վեր թատրոնում անընդհատ սկանդալներ էին տեղի ունենում, աշխատանքից ազատումներ: Թատրոնից հեռացան լավագույն դերասանները, իսկ ներկայացումները, հատկապես նրանք, որոնցում նա փորձում էր մասնակից լինել, ձախողված էին»,-ընդգծեց գործարարը՝ հավելելով, որ դրանից էլ հենց սկսվեց այս ամբողւ իրավիճակը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...