Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելի առաջնորդները պետք է մահապատժի ենթարկվեն, և ոչ թե նրանց համար ձերբակալության օրդեր տրվի: Այս մասին հաղորդել է BBC-ն։
Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ Միջազգային քրեական դատարանը Գազայի պատերազմի հետ կապված վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր տվեց:
Իրանական Tasnim լրատվական գործակալության հաղորդած` իր մեկնաբանություններում Խամենեին խոստացել է, որ «թշնամին [Իսրայելը-խմբ․] չի հաղթի Գազայում և Լիբանանում»։
«Գազայում և Լիբանանում մարդկանց տները ռմբակոծելը հաղթանակ չէ»,- ասել է նա:
«Այն, ինչ արեցին սիոնիստները, ռազմական հանցագործություն է։ Նրանց համար ձերբակալության օրդեր են տվել, բայց դա բավարար չէ։ Մահապատիժ պետք է նշանակվի Նեթանյահուի նկատմամբ»,- ասել է Խամենեին։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց