Կան սրբություններ, որոնք չի կարելի ոտնահարել. Ջիգարխանյանի օրինական ժառանգը խոսել է հոր ու երիտասարդ կնոջ ամուսնական սկանդալի մասին (տեսանյութ)
Ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Новые русские сенсации» հաղորդաշարի հեղինականերին հաջողվել է կապ հաստատել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի օրինական ժառանգի՝ Ստեփան անունով որդու հետ: Հայտնի է, որ տղամարդը մեկնաբանել է 82-ամյա հոր ու նրա երիտասարդ կնոջ ընտանիքում ծագած սկանդալը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ստեփանն արդեն 18 տարի հրաժարվում է լրագրողների հետ հանդիպումից, հաճախակի փոխում է ապրելու վայրը: Երկար տարիներ Ստեփանը նեղացած է եղել դերասան հորից, սակայն վերջին դեպքերը նրան ստիպել են ընդհատել լռությունը:
«Աղջիկը (Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան) մի քիչ շատ է տարվել իր խաղով: Լուռ հրճվիր, որ կարողացար ամեն ինչ այսպես գլուխ բերել: Եթե դու այդքան խելացի ու խորամանկ ես, ամեն ինչի կարողացել էր հասնել, «Մերսեդես»-ով ես շրջում, բնակարան ունես, ի սեր Աստծո ունեցիր, բայց կան սրբություններ, որոնք չի կարելի ոտնահարել»,-ասել է տղամարդը:
Նշվում է, որ Ստեփանի տված սենսացիոն հարցազրույցի ամբողջական տարբերակը ցուցադրվելու է այս կիրակի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տանը՝ հայտնաբերելով դերասանի՝ ավելի վաղ կորած անձնագիրը, ինչպես նաև նրա բժշկական թղթերը:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ու նրա կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ խոշոր վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող», «սրիկա» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը՝ այդ թվում նաև 3 բնակարանը յուրացնելու համար:
Բացի այդ, Ջիգարխանյանը կնոջը հեռացրել է իր իսկ հիմնած դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է Ռուսաստանից՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ:
Այնուհետև Ջիգարխանյանը կնոջից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել: Հայտնի է, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան տվել է իր համաձայնությունն ամուսնալուծության համար և ամուսնալուծության գործընթացը մեկնարկելու է նոյեմբերի 27-ին:
Ավելի վաղ իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը պատմել է, որ Ջիգարխանյանի հիմնած ու նրա անունը կրող դրամատիկական թատրոնը 2 տարի ղեկավարելու ընթացքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թատրոնից օֆշորներ է տեղափոխել մոտ 80 մլն ռուբլի:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...