Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` Կեսարիայում գտնվող առանձնատան բակում երկու լուսարձակող արկ է ընկել: Ոստիկանության տվյալներով՝ դեպքի պահին վարչապետն ու նրա ընտանիքի անդամները տանը չեն եղել։
Ինչպես հայտնում է Times of Israel-ը, միջադեպի հետևանքով վնասներ չկան:
Հաղորդվում է, որ Իսրայելի հետախուզական ծառայությունները սկսել են հետաքննել միջադեպը։ Նրանք սա համարել են լուրջ միջադեպ, որը վկայում է վտանգավոր էսկալացիայի մասին։
«Իշխանությունները դատապարտում են նման գործողությունները և մտադիր են միջոցներ ձեռնարկել ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց