Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Կինը ոստիկանությանը հայտնել է, որ ծանոթը իրեն տարել է մոթել, կատարել է բռնաբարության փորձ և հափշտակել է 20 մլն դրամ
Նոյեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանություն է դիմել Արարատի մարզի մարզի բնակիչ 29-ամյա Դիանա Կ․-ն և հայտնել, որ 2021 թվականի հուլիս ամսին իր ծանոթ, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Գ․-ն իրեն իր կամքին հակառակ տարել է Երևանի Մաշտոցի պողոտայի 1 հասցեում գտնվող մոթել, որտեղ ժամը 18։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում իրեն զրկել է ազատությունից և իր նկատմամբ կատարել բռնաբարության փորձ, ինչպես նաև խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել է 20 մլն դրամ, հաղորդում է Shamshyan.com-ը:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...