Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում հակամարտությունը. WP
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թեման Ուկրաինայում հակամարտությունն էր, գրում է Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թրամփը Պուտինին խորհուրդ է տվել «չսրել» զինված հակամարտությունը և հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ-ի զգալի ռազմական ներկայությունը, ասել է հրատարակության զրուցակիցներից մեկը։ Մի քանի աղբյուրների համաձայն՝ նախագահները քննարկել են մայրցամաքում խաղաղության հասնելու հարցը, իսկ ամերիկացի ապագա առաջնորդը հետաքրքրվածություն է հայտնել հետագա զրույցներ ունենալ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի շուտափույթ լուծման հարցը։
Ուկրաինայի կառավարությունը տեղյակ է եղել Թրամփի և Պուտինի զրույցի մասին և չի առարկել դրան, WP-ին ասել են իրազեկ պաշտոնյաները՝ բացատրելով, որ նրանք «վաղուց հասկացել են», որ հանրապետականը կաշխատի Պուտինի հետ՝ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց