Ծոմապահությունը դանդաղեցնում է ծերացումը. հետազոտություն
ԱՄՆ-ի Բրիհեմ Յանգի համալսարանի մասնագետները պարզել են, որ սպառվող կալորիաների կրճատումը դանդաղեցնում է ծերացման գործընթացը` հետևաբար նպաստելով կյանքի երկարատևությանը:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, մասնագետները պնդում են, որ ծոմապահության արդյունքում ռիբոսոմները նվազեցնում են իրենց ակտիվությունը, ինչի շնորհիվ էլ ավելանում են բջիջների վերականգնման համար անհրաժեշտ ռեսուրսները:
Հետազոտության նկարագրության մեջ ասվում է, որ գիտնականները փորձարկումներ են իրականացրել մկների վրա: Փորձի ընթացքում երկու տարբեր խմբերում առանձնացված կենդանիների վարքի ուսումնասիրությունը թույլ է տվել պարզել նյութափոխանակության արագությունը:
Պարզվել է, որ քաղցած մկների մոտ ռիբոսոմների քայքայման գործընթացն արագացել է` նպաստելով բջիջների վնասված հատվածների փոխարինմանը նորով:
Գիտնականները փաստում են, որ տվյալ փորձը վկայում է չափավոր ծոմապահության օգտակարության մասին: Սակայն պարզ չէ, թե արդյոք տվյալ փորձը նույն արդյունքը կունենա մարդկանց մոտ:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...