Զինծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն իսկ սահմանված տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը։
Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են որոշակի առաջարկներ, այդ թվում՝ խմբագրական բնույթի, որոնք ընդունվել են, սակայն բովանդակային առումով որևէ այլ փոփոխություն չի կատարվել: Բոլոր այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեին տարկետման իրավունք, կշարունակեն ունենալ, պարզապես Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով:
Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ այս փոփոխությունը կնպաստի վարչարարության կրճատմանը: Նրա խոսքով՝ շահառուների խումբը չի փոխվում, պարզապես կրճատվում է ձեռնարկվող քայլերի թիվը, որպեսզի քաղաքացիներն ամեն տարի ստիպված չլինեն դիմել տարկետման համար՝ իրականացնելով նույն գործընթացը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...