«ArmLur.am-ի տեղեկություններով ՔՊ խմբակցության «մերժված» պատգամավոր Արփի Դավոյանն առաջարկել է այսօր կայանալիք վարչության նիստում քննարկել Արգիշտի Քյարամյանի պահվածքը՝ հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։
ՔՊ-ականներին բարկացրել են Քյարամյանի այսօրվա համարձակ բացահայտումները եւ հայտարարությունները, մասնավորապես այն, որ ՔԿ նախագահը իշխանական պատգամավորների ճնշումներից հետո հենց ուղիղ եթերում հայտարարեց. «Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել», ապա հայտնեց, որ Հովիկ Աղազարյանի որդու ավտոմեքենաների գործով իրեն զանգահարել են:
«Ինչո՞ւ են ինձ զանգահարում: Բա կոռուպցիայի դեմ պայքարից եք խոսում»:
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը համարում է, որ Արգիշտի Քյարամյանը տապալել է Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնած այսօրվա քննարկումը՝ ՀՀ-ում հանցավորության իրավիճակի մասին:
Այսպիսով, ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն Արգիշտի Քյարամյանին եւս մտադիր են Գրիգոր Մինասյանի «ճակատագրին արժանացնել» եւ շուտով ՔԿ ղեկավարի պաշտոնանկության պահանջով մի նոր գործընթաց կսկսվի: Կամ կհասնեն այն բանին, որ Քյարամյանն ինքը պաշտոնից ազատման դիմում կգրի»,–գրել է լրատվամիջոցը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ