Դատավորի խախտված իրավունքները վերականգնվել են, հօգուտ դատավորի բռնագանձվել է մի քանի մլն դրամ
Փաստաբանական թիմի գրագետ իրավական աշխատանքի արդյունքում` Հայաստանի Հանրապետության դատարանի որոշմամբ վերականգնվեցին դատավոր պարոն Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները, որի արդյունքում պետությունը կհատուցի նրան պատճառված վնասը։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Նորայր Գրիգորյանը:
«Մասնավորապես, օրերս հրապարակված Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի վճռով բավարարվել է ՀՀ քրեական դատարանի դատավոր Բ. Բախշիյանի անունից ներկայացված հայցը, որով ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ դատավորի բռնագանձվել է մի քանի միլիոն ՀՀ դրամ՝ որպես ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ անօրինական քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև իրավունքների և ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով դատավորին պատճառված վնաս։
Այդ առումով անհրաժեշտ եմ համարում նախ երախտիքի խոսքեր ուղղել բառիս իրական իմաստով փայլուն իրավաբաններ՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ Երեմ Սարգսյանին և Արսեն Սարդարյանին՝ քրեական վարույթի շրջանակներում դատավորին գրագետ և օրինակելի, արդյունքին նպատակաուղղված իրավական պաշտպանություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ դատավորի վերաբերյալ քրեական գործը քննած բոլոր դատավորներին՝ արդարադատության իրական արգասիք համարվող արդարացման դատական ակտ կայացնելու համար։
Հենց նշված դատական ակտն էլ հիմք է հանդիսացել՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատավորին պատճառված վնասը հատուցելու պահանջ ներկայացնելու և դրա կապակցությամբ գործի փայլուն քննություն իրականացրած Երևան քաղաքի քաղաքացիական դատարանից հայցի բավարարման ելքով դատական ակտ ստանալու համար»:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել