Ո՞վ է ՔՊ կուսակցության hայտնի «խմբակի» հաջորդ թիրախը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, քպական պատգամավորները ներքին ստորագրահավաք են սկսել, որպեսզի հասնեն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությանը: Սա հաստատել են նաև իրենք՝ քպականները: Մեր ունեցած տեղեկություններով, սա «այսբերգի» միայն երևացող կողմն է: Բանն այն է, որ, ինչպես փոխանցում են ՔՊ-ի մեր աղբյուրները, ՔՊ խմբակցության մեջ կա մի «խմբակ», որը, ուժային որոշակի կառույցների հետ սերտ հարաբերություններ պահելով, պարբերաբար Նիկոլ Փաշինյանի մոտ «բոչկա է գլորում» տարբեր քպականների, հատկապես պաշտոնյաների դեմ՝ փորձելով սրել վարչապետի ու նրանց հարաբերությունները: Մեր տեղեկություններով, այդ «խմբակին» հաջողվել է հավաքել բավարար ստորագրություն` պահանջելու համար Մինասյանի պաշտոնանկությունը։
Նույն աղբյուրները փոխանցում են, որ այս «խմբակի» հաջորդ թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որի դեմ հիմա ինտենսիվ պրոցեսներ են գեներացվում: Ընդ որում, կան տեղեկություններ, որ այս ամենի հիմնական պատճառը ինչ-ինչ անձնական հարցերով դիմելն ու Ավինյանից մերժում ստանալն է։
Մեր զրուցակիցները նշում են մի քանի անուններ՝ Անդրանիկ Քոչարյան, Արփի Դավոյան, Նարեկ Զեյնալ յան, Լուսինե Բադալ յան և այլն: Մեր տեղեկություններով, հենց խմբակցության և կուսակցության ներսում բառիս բուն իմաստով, մեղմ ասած, հոգնել են այս «խմբակից»: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի շարք բարձրաստիճան քպականներ նեղ շրջանակներում ոչ մեկ անգամ ի ցույց են դրել իրենց զայրույթը՝ ակնարկելով, թե «դրանք չեն մարսելու»: Մասնավորաբար Տիգրան Ավինյանը, մեր տեղեկություններով, չի պատրաստվում «ձեռքերը ծալած նստել»: Կուսակցությունում խոսում են, որ վերջինս, ի տարբերություն վաղաժամ հեռացող Մինասյանի, լայն փորձ ունի նմանատիպ և նույնիսկ ավելի ծանր իրավիճակներից դուրս գալու և նույնիսկ սեփական խարդավանքներն իրացնելու։ Այնպես որ, չի բացառվում՝ նշյալ պատգամավորների քայլերն ու խաղերը, ի վերջո, բումերանգի էֆեկտ ունենան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում