Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահ Վեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումը Հրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռները ՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան «Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ) Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ Դմիտրիև Քննիչները կանցկացնեն «համալիր հետաքննություն Մեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. Լավրով Չինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժ Իրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում

Հեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըՀրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռներըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. Ալիև
Մամուլ

«Պետական շահի մասին խոսք լինել չի կարող»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող իշխանությունները, կարծես, շտապում են օր առաջ ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»: Ադրբեջանը նույն պատրաստակամությունն ի ցույց չի դնում: «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանն ասում է՝ այն վիճակի մասին, որին հանգել ենք այսօր, խոսում էինք դեռ ամիսներ առաջ:

«Այն, որ աշնանը լարվելու և սրվելու են բանակցային գործընթացի շուրջ զարգացումները, փաստ էր: Դրա հիմնական խնդիրները գալիս էին արտաքին դերակատարներից: Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի այս ընտրական պրոցեսը, որը շուտով իր լիարժեք ընթացքի մեջ կմտնի, և հետընտրական զարգացումները որոշակիորեն կաշկանդելու և հետ էին պահելու մյուս տարածաշրջաններում և, մասնավորապես, նաև մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվությունը: Հետևաբար, սպասելի էր, որ մինչև ընտրական բուն պրոցես մտնելը, Վաշինգտոնը պետք է փորձի որոշակի վիճակ ամրագրել: Հասկանում ենք, որ այդ դադարի շրջանից, որը Միացյալ Նահանգներն է մտնելու, հակառակ կողմերը, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը, օգտվելու են: Հետևաբար իրենց պետք էր որոշակի արդյունք ամրագրել: Սրա հետ կապված են ճնշումները «Խաղաղության պայմանագրի» ստորագրման հետ: Սա Արևմուտքի հստակ ճնշում է, շատ հստակ են նաև նպատակները: Թղթի մեջ ինչ գրված կլինի, քանի կետի շուրջ համաձայնության կգան, Վաշինգտոնին չի հուզում, իրենց համար կարևոր է, որ ունենան իրենց միջնորդությամբ ստորագրված թուղթ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Ընդգծում է՝ մի կողմից՝ կա այս ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա, և ակնհայտ տեսնում ենք, որ նրանք դեպի Արևմուտք ծիրի մեջ են: «Փորձում են այդ ուղղությամբ աշխատանքներ կառուցել, բայց միայն փորձում են, որովհետև այստեղ էլ այնպես չէ, որ նորմալ վիճակում ենք: Այս ճնշումը կա առաջին հերթին դեպի հայաստանյան կողմ, որովհետև հայաստանյան կողմն արդեն տարիներ շարունակ դրսևորում է, որ պատրաստ է ցանկացած զիջման, ցանկացած ճնշում բավարարելու, միայն թե հասնեն որոշակի արդյունքի: Կողմերից հարմար կետը Հայաստանն է: Մյուս խնդիրը Հայաստանի իշխանությունների կողմից կառուցողականություն դրսևորելն է: Սա կարող է շատերին երկրորդական թվալ, բայց իրականում շատ կարևոր գործոն է: Փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ կառուցողական կողմ են, պատրաստ են խաղաղության, ամեն ինչի, միայն թե տարածաշրջանում նոր բռնկումներ չլինեն, բայց որքանով սա կապ ունի իրական պրոցեսների հետ, մեծագույն հարց է: Կարծում եմ՝ Հայաստանի գործող իշխանությունները գոնե այդքանը հասկանում են»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մոտեցմանը, ապա նորություն չէ, որ նա հակված չէ «Խաղաղության պայմանագրի» կնքմանը, ինչը բացատրվում է Բաքվի կողմից վարվող քաղաքականությամբ: «Այն բանակցային պրոցեսը, որն այսօր կա, և թվում է, թե արդյունք ունի՝ թուղթ է քննարկվում, կողմերն ինչ-որ հարցերի շուրջ համաձայնություն ունեն, արևմտյան ձևաչափն է: Եթե Բաքուն գնում է արևմտյան ձևաչափով փաստաթղթի ստորագրման, ուղիղ առճակատման մեջ է մտնում Ռուսաստանի հետ, ինչն Ադրբեջանը պատրաստ չէ անել՝ հաշվի առնելով այն բոլոր խնդիրները, որոնք իր համար հետագայում կստեղծվեն: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն այդ հարցում բավական զգուշավոր, հետևողական քաղաքականություն է իրականացնում:

Բաքվի համար ավելի նպատակահարմար կլինի որոշակիորեն հետաձգել փաստաթղթի ստորագրումը՝ հստակ իմանալով, որ իր դիմաց կան իշխանություններ, որոնք նոր զիջումների էլ են պատրաստ: Ամեն օր նոր թեզ է ձևակերպվում, առաջին հայացքից այն թվում է աբսուրդային, ամիսներ անց տեսնում ենք, որ դա արդեն բանակցային կետ է: Այսօր ամենաբարձր մակարդակով անընդհատ շեշտվում է Սահմանադրության խնդիրը: Երբ առաջին անգամ խոսում էին Սահմանադրությունից, շատ քչերը կարող էին մտածել, որ այդ թեման կարող է հասնել մինչև «Խաղաղության պայմանագիր»: Այսօր առաջ են քաշում «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը, միջանցքի խնդիրը որևէ կերպ դուրս չի մնացել բանակցային գործընթացից և իրողություններից:

Կան հստակ կետեր, որոնք առաջ քաշելու համար Ադրբեջանն ամեն ինչ անում է, և, ի վերջո, եթե հարկադրանքի արդյունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, այն իր համար լինի մաքսիմալ ցանկալի օրակարգով: Այս ամենը վկայում է, որ բավականին լարված վիճակ ունենք: Լարվածությունը բանակցություններում պրոյեկտվելու է նաև մյուս հարթություններում: Ունենք սահմանային լարվածության որոշակի աճ: Ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է հրադադարի խախտման մասին, հայկական կողմը հանդես է գալիս հերքումներով: Եթե դասական պրոցեսների մասին խոսենք, չնայած մեր իրողությունները բավականին հեռու են դասականից, Ադրբեջանը պատերազմի նախապատրաստման քաղաքականություն է նաև իրականացնում»,-ընդգծում է վերլուծական կենտրոնի տնօրենը:

Բաքվում պահվող մեր գերիների, Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զինուժի հարցերը քննարկման առարկա չեն դառնում բանակցային գործընթացում: Իշխանությունն ասում է՝ քայլեր են ձեռնարկում գերիների հայրենիք վերադարձի մասով, որոնք տեսանելի չեն:

«Այն պրոցեսը, որն այսօր տանում են Հայաստանի իշխանությունները, որևէ աղերս չունի իրական խաղաղության կառուցման գործընթացի հետ: Իրենք էլ շահագրգռված չեն այդտեղ ներառելու կետեր, առաջ քաշելու հարցեր, որոնք անհրաժեշտ են իրական, կայուն, երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Այն պրոցեսը, որն այսօր ընթանում է, միակողմանի զիջումների և հարկադրանքի քաղաքականության արդյունքում թուղթ ստորագրելն է: Այդ պայմանագրի հանրայնացված կետերը նայելով՝ ակնհայտ է, որ դա կողմերից մեկի շահերի հիման վրա է կառուցված: Ադրբեջանը բացահայտ նշում է, որ այն կառուցվել է իր կողմից առաջարկված կետերի հիման վրա: Եթե ուզում ենք իրական խաղաղություն ունենալ, կան հարցեր, որոնք անպայման պետք է գտնեն իրենց լուծումը: Դա ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն է Հայաստանի սուվերեն տարածքներից: Աբսուրդային է խոսել մի իրավիճակի մասին, երբ թշնամու զինված ուժերն օկուպացրել են քո տարածքները, բայց դու գնում ես սահմանագծման և սահմանազատման գործընթացի, կանոնակարգ ես ընդունում, պատրաստվում ես կիսատ-պռատ փաստաթուղթ ստորագրել՝ անգամ չհամաձայնեցված կետերն էլ մի կողմ դնելով: Գերիների խնդիրը կարևորագույններից առաջինն է:

Չորս տարին շուտով կլրանա, դա այն ժամանակն է, որ հետևողական, տեղին արված աշխատանքը պետք է իր արդյունքները ցույց տար: Երբ 2021 թ. հունվարին Մոսկվայում պետք է կայանար հաջորդ եռակողմ հանդիպումը, նշում էինք, որ գերիների հարցը պետք է բարձրաձայնել: Հայաստանի գործող վարչապետը որևէ բառ չասաց այդ մասին, և հարցը երկրորդ պլան մղվեց, այսօր էլ նույն վիճակն է, այդ մասին ոչ մեկ չի խոսում: Ադրբեջանն իր քաղաքականությունն է առաջ քաշում, նրանք իր համար գերիներ չեն, դատապարտյալներ են: Միջազգային հանրությունն ի՞նչ պիտի ասի ավելին, եթե հայաստանյան կողմը հետևողական չէ: Եթե վերադառնանք իրական պրոցես և փորձենք իրական արդյունք ունենալ, առաջին հերթին պետք է լուծվի գերիների, պահվող անձանց, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը: Իրական խաղաղության հարցում առանցքայիններից է Արցախի հարցը, արցախահայության՝ անվտանգ, արժանապատիվ իրենց հայրենիք վերադառնալու հարցը: Եթե այս մասին չենք խոսում, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» շրջանակներում, չի կարող այդ խաղաղությունը լինել կայուն և իրական: Հայաստանի իշխանությունները նշում են, որ 17 կետից 13-ի շուրջ ունեն համաձայնություն, բայց այդ 13-ից որևէ մեկը երևի Հայաստանի ազգային, պետական շահերին համահունչ չէ: Այնտեղ չկա բալանս, որևէ իրական պրոցեսի մասին չենք էլ կարող խոսել»,-ասում է մեր զրուցակիցը:

Մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանի իշխանությունները, որոնք վերջին շրջանում սրընթաց գնում էին դեպի Արևմուտք, որոշել են անմասն չմնալ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից ու չստորագրել ԵԽ նախարարների հայտարարությունը: Կրկի՞ն երկու պարանի վրա են խաղում: «Եթե փորձենք հասկանալ գործողությունների իմաստը, պետք է նախ հասկանանք նպատակը: Ինձ համար միանշանակ է, որ գործող իշխանությունների ցանկացած քայլի նպատակն իշխանությունը պահելն է և հնարավոր վերարտադրությունը, եթե խոսում ենք սպասվող ընտրական պրոցեսների մասին: Բոլոր քայլերը պետք է փորձենք այս համատեքստում դիտարկել: Նշեցինք, որ Արևմուտքը հարաբերականորեն ավելի պասիվ ռեժիմի է անցնելու մոտակա ամիսներին: Իշխանությունը, որի գերնպատակը սեփական աթոռը պահելն է, հասկանում է, որ այլ կողմերից կարող են խնդիրներ առաջանալ, և պետք է փորձի ինչ-որ իմաստով իրեն ապահովագրել: Իհարկե, աբսուրդային է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսքան տեղի ունեցածից հետո դեռ փորձում են: Սա իրենց կողմից վաղուց որդեգրված ու իրականացվող հին ձեռագիրն է՝ փորձել սեփական, անձնական շահերը պաշտպանելու համար ինչ-որ երաշխիքներ ստանալ, հնարավոր բանակցելու տեղեր թողնել: Պետական շահի մասին խոսք լինել չի կարող»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում