Փաշինյանը դեսպաններին ընտրության առաջ է կանգնեցրել
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին Դիլիջանում մեկնարկել է արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը: Երկօրյա հավաքի մեկնարկին ներկա են գտնվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ մարտահրավերներին: «Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ»,- ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Վարչապետի աշխատակազմը մանրամասներ չի հաղորդել տեղի ունեցած քննարկումից, Փաշինյանի ելույթն էլ չեն տարածել, նույնիսկ հատվածաբար չեն տեղադրել համացանցում: Մինչդեռ նախկինում միշտ հեռարձակվել է երկրի ղեկավարի ելույթը: Մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանը նախ ներկայացրել է աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների իր տեսլականը եւ Հայաստանին սպասվող մարտահրավերները, ապա, մեղմ ասած, դեսպաններին կանգնեցրել ընտրության առաջ` ուղիղ տեքստով ասելով, որ բարդ փուլ է սպասվում, Հայաստանի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած, ուստի երբեմն ոչ ստանդարտ լուծումների են գնալու, նրանք, ովքեր հավատավոր զինվորի պես չեն կատարի քաղաքական իշխանության հրահանգները եւ չեն առաջնորդվի իրենց որդեգրած քաղաքականությամբ, կարող են դիմում գրել եւ հեռանալ։ Մեր աղբյուրը չի բացառում, որ առաջիկայում որոշ դեսպանների փոփոխություն լինի, ոմանք ինքնակամ կհեռանան, ոմանց Փաշինյանը կփոխի։
Ի դեպ, ի տարբերություն Փաշինյանի, Վահագն Խաչատուրյանի աշխատակազմը ծավալուն հաղորդագրություն տարածեց նախագահի ելույթի մասին, որում ասվում է. «Հայաստանը ձեռնամուխ է եղել արտաքին քաղաքականության եւ անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման գործընթացին: Այսօր ոչ միայն Հայաստանը, այլեւ մեր տարածաշրջանը եւ միգուցե ողջ աշխարհն է անցնում դժվարին ժամանակների միջով»»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել