«Զվարթնոց»-ի «VIP» ժամանած «Toyota Camry»-ում հայտնաբերվել է ատրճանակ․ կան ձերբակալվածներ
Օգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահ (VIP) են ժամանելու մի քանի քաղաքացի՝ գոլդ համարանիշներով ավտոմեքենաներով, որոնց մեջ լինելու է տարբեր տեսակի զենք և զինամթերք, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 10։30-ի սահմաններում նշված վայրում նկատվել են նշված ավտոմեքենաները, որոնց ստուգմամբ «Toyota Camry» մակնիշի 04 OQ 444 համարանիշի ավտոմեքենայի դիմացի ուղևորի նստատեղին եղել է ձեռքի պայուսակ, որի մեջ առկա է եղել «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինչի համար վարորդը և ուղևորը ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին։
Ոստիկանությունում պարզվել է, որ այդ քաղաքացիներն են Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Նելսոն Հ․-ն և 33-ամյա Էդգար Գ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Նելսոն Հ․-ի և Էդգար Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին:
Կայքի տեղեկություններով՝ Էդգար Գ․-ն «Շահումյան-գազ» ՍՊԸ-ի տնօրենն է:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել