Արտառոց դեպք՝ Լոռիում․ 20-ամյա տղան uեռական հարաբերության առաջարկ է արել 10-ամյա երեխային
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժիներից մեկի համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 14-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Մ․ Փ․-ն փայտյա երկար ձողը ձեռքին գնացել է գյուղերից մեկի 10-ամյա բնակչի մոտ, սեռական հարաբերություններ ունենալու առաջարկություն արել վերջինիս, սակայն մերժում ստանալուց հետո, բռնել է նրա ձեռքից, հարվածներ հասցնելով և քարշ տալով տարել մոտակա ծառի մոտ, տարբեր սպառնալիքներ հնչեցնելով՝ մերկացրել է նրան, ինքը՝ նույնպես մերկացել, ապա կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ: Այդ ամենին ականատես է եղել Լոռու մարզի բնակիչ 74-ամյա մի բնակիչ, ով վերջիններիցս պահանջել է դադարեցնել հիշյալ գործողությունները, մի քանի անգամ ձեռքով հարվածել Մ․ Փ․-ին, իսկ երեխային տարել և հանձնել է մորը՝ վերջինիս տեղեկացնելով կատարվածի մասին:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության տարածքային բաժնի ծառացողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին Մ.Փ․-ն իրենց տան մոտ հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային բաժին, որտեղից էլ՝ ձերբակալվածների պահման վայր:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել