Քիմ Քարդաշյանի նոր օծանելիքի վաճառքը 14 մլն դոլարի շահույթ կբերի
Այսօր վաճառքում կհայտնվեն Քիմ Քարդաշյանի նոր օծանելիքները՝ Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus եւ Crystal Gardenia Oud։ WWD –ն գրում է , որ 37-ամյա հայուհին Փարիզում կողոպտվելուց հետո է ոգեշնչվել օծանելիքի նոր հավաքածուի ստեղծելու գաղափարով։
Նոր օծանելիքների համար բյուրեղի ձեւ ընտրելը հարգանքի տուրք է հեռուստաաստղի ընկերներին, որոնք Քիմի կողոպտվելուց հետո նրան նվիրել էին բուժիչ բյուրեղներ, որոնք հայուհու կարծիքով օգնել էին նրան հաղթահարել դեպրեսիան։
Քիմի խոսքով՝ իր նոր օծանելիքի հավաքածուն ստեղծված է «հանգստի ու առողջության» համար։
Վաճառքում է հայտնվել միայն 300 հազար նմուշ, վաճառասեղաններին դրանք չեն հասնի ու կվաճառվեն առցանց։ Փորձագետների կանխատեսումներով՝ Քիմի օծանելիքների վաճառքը կավարտվի մեկնարկից հետո առաջին իսկ տասը րոպեների ընթացքում։ Ակնկալվում է, որ Քիմը կստանա 14 մլն դոլարի շահույթ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...