Բորել. Մերձավոր Արևելքում իրավիճակը հասել է վտանգավորության կրիտիկական մակարդակի
Մերձավոր Արևելքում իրավիճակը հասել է վտանգավորության կրիտիկական մակարդակի, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ես պաշտպանում եմ Լիբանանի վարչապետ Միքաթիի կոչը՝ անհապաղ կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701-րդ բանաձեւը, ի լրումն Գազայում խիստ անհրաժեշտ զինադադարի՝ կանխելու լայնածավալ պատերազմի վտանգը», - գրել է Բորելը սոցցանցերի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին։ Այնուհետև «Հեզբոլլահը» հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Բեյրութում իր հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությանը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց