Նիկոլայ Բասկովի ու Վիկտորիա Լոպիրեւայի հարսանիքը հետաձգվել է
Չնայած Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը խոստացել էր Նիկոլաս Բասկովի ու Վիկտորիա Լոպիրեւայի հարսանիքն այս տարվա հոկտեմբերին տոնել Գրոզնիում, բայցեւայնպես աստղերը (արդեն երկրորդ անգամ) որոշել են հետաձգել այդ արարողությունը (երգիչը ամուսնության առաջարկություն էր արել Գրոզնիում «Ահմատ» ֆուտբոլային ակումբի հանդիսավոր բացման կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։
Հենց այդ ժամանակ էլ նա Ռամզան Քադիրովին առաջարկել էր դառնալ իրենց պսակադրության վկան, ինչին Չեչնիայի ղեկավարը համաձայնել էր)։
Բայց զույգը որոշել է հետաձգել հարսանիքը մինչեւ հաջորդ տարի։ Նրանք մտադիր են ամուսնանալ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո, որը 2018-ին Ռուսաստանում է անցկացվելու։
Մինչ այդ որոշված էր, որ պսակադրության օրը հոկտեմբերի 5-ին կլինի, բայց երգչի խոսքով՝ այդ օրը տարիներ առաջ մահացել էր իր պապը, դրա համար էլ Բասկովի մայրը հրաժարվել է ներկա գտնվել հարսանիքին։
«Говорит Москва» ռադիոկայանը հայտնում է, որ վերջերս սոցցանցերում լուրեր են պտտվում, որ զույգը բաժանվել է, սակայն Բասկովը հերքում է այդ լուրերը։
«Երբ կայանա՝ այդ ժամանակ էլ կկայանա։ Մենք հետաձգել ենք հարսանիքը։ Աշխարհի առաջնությունից հետո»,- ասել է երգիչը ռադիոկայանին։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...