ԴԱՀԿ-ում աշխատում են «փողին մուննաթ» կարգախոսո՞վ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցների համար օրենքով պարգևավճարների ֆոնդ կամրագրվի։ Կառավարությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել ԱԺ, որը, ըստ ամենայնի, կընդունվի աշնանային նստաշրջանի առաջին նիստում։ Պարգևատրման ֆոնդի ձևավորման պայմանները, հաշվարկը, գումարի առավելագույն չափը, ըստ նախագծի, սահմանելու է կառավարությունը:
Հիմնավորումն այն է, որ հարկադիր կատարողների աշխատավարձերը ցածր են: Տեսուչի աշխատավարձը մոտ 130 հազար դրամ է, բաժնի պետերինը՝ մոտ 450 հազար։ Իսկ երկրորդ հիմնավորումն առավել զավեշտալի է. «ՀՀ կառավարության 2022 թ. հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված... արդյունքահեն համակարգի վրա հիմնված պարգևատրման 2022 թ. սեպտեմբերից գործարկված պիլոտային ծրագիրը հաջողվել է, որի արդյունքում Ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել: Արդյունքում պարգևատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել»:
Այսինքն՝ մեկ անգամ պարգևատրման պիլոտային ծրագիր է իրականացվել՝ պարգևավճարներ են տվել ԴԱՀԿ աշխատողներին, արդյունքում լավ ցուցանիշներ են արձանագրվել, որոշել են դա դարձնել մշտական: Ասել կուզի՝ ԴԱՀԿ-ում աշխատում են «փողին մուննաթ» կարգախոսով, այլ ոչ թե օրենքով սահմանված աշխատավարձերով»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ