Հիմա էլ ՌԴ խանութներում վաճառվող հայկական կոնյակների 90 տոկոսն «անվտանգ» չէ
Ռուսաստանյան խանութներում վաճառվող հայկական կոնյակների 90 տոկոսն «անվտանգ» չէ, արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ, նշվել է «Հակակոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի եւ Կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտությունում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Նշվել է, որ հետազոտության համար ձեռք են բերվել կոնյակի տարբեր ապրանքանիշերի 200 նմուշներ տասը հայ խոշոր արտադրողներից։ Նմուշները ձեռք են բերվել դաշնային առեւտրային ցանցերում եւ հանձնվել ուսումնասիրության Համառուսաստանյան ԳՀԻ անկախ լաբորատորիայում։
«Դրանցից 177-ում, այսինքն՝ 89 տոկոսում, 10 նմուշներից 9-ում հայտնաբերվել են խախտումներ։ Կեսում հայտնաբերվել են ոչ խաղողի սպիրտներ։ Եվ միայն 23 նմուշներն են լիովին համապատասխանել ԳՕՍՏ-ին եւ ՌԴ օրենսդրությանը»,- նշվել է հետազոտությունում։
«Հակակոնտրաֆակտ» ասոցիացիան դիմել է գլխավոր դատախազություն եւ «Ռոսալկոհոլտաբակկոնտրոլ»՝ խնդրելով լրացուցիչ վերահսկման միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունից ներկրվող ալկոհոլային արտադրանքի համար՝ նկատի ունենալով այն, որ ներկրվող բեռը տարանցվում է Վրաստանի Հանրապետությունով, եւ միջոցներ ձեռնարկել շրջանառության սահմանափակման համար մանրամեծածախ ցանցերում։ Դիմումների պատճենները կան ՏԱՍՍ-ի տրամադրության տակ։
Հիշեցնենք, որ Հայաստանը կոնյակի խոշոր մատակարարն է Ռուսաստան 2023 թվականից։ «Ռոսալկոհոլտաբակկոնտրոլ»-ի ղեկավար Իգոր Ալյոշինի Դաշնային խորհուրդ ներկայացրած զեկուցման համաձայն՝ Հայաստանի բաժինը այդ խմիչքի ներկրման մեջ կազմել է 61,7 տոկոս։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ