Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետ ԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել» Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել. «Հրապարակ»WhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել. «Հրապարակ»Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղություն
Հայաստան

Հարկ է միասնաբար գործել ու պայքարել. Արամ Ա

Նախօրեին մեծ թվով հավատացյալներ են բարձրացել Սուրբ Աստուածածին Վանք, ուր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեափառ Հայրապետի նախագահությամբ, Սրբոց Նահատակաց բացօթյա խորանի մոտ ուխտի Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Շահէ Արքեպիսկոպոս Փանոսյանը։ Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:

«Սուրբ Աստուածածնայ վերափոխման տօնը Ուխտի Օրն է Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին, որ ամէն տարի յատուկ հանդիսաւորութեամբ կը նշուի՝ ժողովրդային լայն մասնակցութեամբ։

Այս տարի, Շաբաթ 17 Օգոստոս 2024-ի երեկոյեան, հաւատացեալներ հոծ բազմութեամբ բարձրացած էին Սուրբ Աստուածածին Վանք, ուր նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեափառ Հայրապետին, Սրբոց Նահատակաց բացօթեայ խորանին վրայ ուխտի Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Շահէ Արքեպիսկոպոս Փանոսեան։
Ս. Պատարագի աւարտին, Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, միաբանական թափօրը բարձրացաւ խորան եւ հայ եկեղեցւոյ աւանդութեան համաձայն Աստուածամօր ուղղուած գոհաբանական աղօթքէն ետք, Նորին Սրբութիւնը կատարեց խաղողի ու մատաղի օրհնութեան կարգը։ Յետ արարողութեան, Արամ Ա. Կաթողիկոս տուաւ իր պատգամը։ Ան հաւատացեալներուն ուշադրութիւնը հրաւիրեց հետեւեալ երեք հրամայականներուն վրայ.

Առաջին. աղօթքի հրամայական անհրաժեշտութիւնը։ Աղօթքը, որեւէ կրօնքի պարագային, առաջնահերթ պարտաւորութիւնն է այդ կրօնքին հետեւող հաւատացեալներուն։ Ի՞նչ է աղօթքը։ Աղօթքը, պարզ հասկացողութեամբ, անհատին եւ Աստուծոյ միջեւ յարաբերութիւն է։ Աստուած ի՛նքն է ստեղծիչը կեանքին՝ իր բանական, կենդանական եւ կենսոլորտային արտայայտութիւններով։ Արդ, Ստեղծիչին եւ ստեղծեալին միջեւ յարաբերութիւնը էական է եւ այդ յարաբերութիւնը սովորական իմաստով պէտք չէ ըմբռնել։ Ան սիրով, երախտագիութեամբ ու հաւատարմութեամբ ամրացուած յարաբերութիւն է։

Աստուածաշունչը կարեւորութեամբ կը շեշտէ աղօթքին դերը մարդու կեանքին մէջ։ Նոր Կտակարանը յատկապէս, այնքան յստակութեամբ կը թելադրէ՝ ըսելով «մտի՛ր սենեակդ, ծածուկ կերպով աղօթէ, մի՛ շատախօսեր, խնդրանքներու երկար ցանկ մը մի՛ ներկայացներ Աստուծոյ»։ Աստուած գիտէ մեր դժուարութիւնները։ Եւ, տակաւին, Ան կ՚ըսէ՝ իրարու համար աղօթեցէք, մի՛շտ աղօթեցէք։ Արդ, քրիստոնեան հարկ է աղօթէ իր Ստեղծիչին շնորհակալութիւն յայտնելու՝ իրեն շնորհած կեանքին, յաջողութեան ու երջանկութեան համար։ Աստուած ծանօթ է մեզմէ իւրաքանչիւրի դժուարութիւններուն ու յաջողութիւններուն, սխալներուն ու գործերուն։ Հետեւաբար, աղօթքը սպասումներու արտայայտութիւն ըլլալէ աւելի պէտք է դառնայ աղերսանքի ու շնորհակալութեան առիթ։ Մեր կեանքի իւրաքանչիւր քայլափոխին պէտք է դառնանք Աստուծոյ եւ մեր երախտագիտութիւնը յայտնենք մեզի շնորհած բարիքներուն համար։ Ա՛յս է աղօթքին իմաստը։

Եկէք, հարց տանք մենք մեզի. Աստուած մեզի խօսեցաւ մարգարէներու ճամբով, մօտեցաւ Քրիստոսի ճամբով, նոյնիսկ խաչ բարձրացաւ մեզի համար. արդեօք մենք մօ՞տ ենք Աստուծոյ։ Աստուած միշտ պատրաստ է մեզ ընդունելու, ինչպէս ընդունեց անառակ որդին. արդեօք մենք պատրա՞ստ ենք դառնալու Աստուծոյ։ Այսօր կ՚ապրինք աշխարհի մը մէջ, ուր շրջապատուած ենք այնպիսի երեւոյթներով, որոնք մեզ կը հեռացնեն Աստուծմէ։ Յաճախ մեր ունեցած նիւթական, ֆիզիքական թէ մտային կարողութիւնները մեր կեանքը դարձուցած են ինքնաբաւ ու ինքնակեդրոն. երեւոյթ մը, որ մեզ Աստուծմէ կը հեռացնէ։

Աղօթել կը նշանակէ Աստուծոյ ներկայութիւնը ապրիլ, Քրիստոսի ցոյց տուած ճամբէն քալել ու ճշմարտութիւնը ապրիլ։ Առաւօտուն, երբ կ՚արթննանք՝ աղօթե՛նք Աստուծոյ, որպէսզի մեր օրը բարիքներով ու յաջողութեամբ լեցուի։ Ճաշելէ առաջ՝ աղօթե՛նք, գոհութիւն տալով Աստուծոյ՝ Իր պարգեւած հացին համար։ Քնանալէ առաջ աղօթե՛նք, որովհետեւ Աստուած օր մը եւս շնորհեց մեզի՝ զայն ապրելու Իր փառքին համար։ Ուր աղօթական կեանք գոյութիւն չունի, հոն բացակայ է Աստուած։ Հետեւաբար, պէտք է աղօթքով կերտենք ու իմաստաւորենք մեր կեանքը՝ հեռու ամէն տեսակ ցուցական երեւոյթներէ։ Աղօթենք ուրիշին օգնելով, աղօթենք ուրիշին արցունքը սրբելով, կարիքաւորին հաց տալով, աշակերտին օժանդակելով։ Աղօթենք Քրիստոսի աշխարհ բերած արժէքներն ու ճշմարտութիւնները մեր կեանքին մէջ կենսագործելով։

Երկրորդ. բարոյական դաստիարակութեան հրամայական անհրաժեշտութիւնը։ Բարոյական դաստիարակութիւնը մեր եկեղեցւոյ առաքելութեան կարեւոր տարածքներէն մէկն է։ Բարոյական դաստիարակութիւն ըսելով կը հասկնանք քրիստոնեայ մարդը աստուածաշնչական արժէքներով ու ուսուցումներով կերտել, անոր մէջ քրիստոնէութիւնը դարձնելով ո՛չ թէ պիտակ, այլ՝ կեանքի որակ։ Ուր բարոյական արժէքները ներկայ չեն, հոն բացակայ է նաեւ քրիստոնէութիւնը՝ որպէս կեանք, ճշմարտութիւն ու ճանապարհ։

Մեր ժողովուրդի կեանքէն ներս դարեր շարունակ հայութիւն ու քրիստոնէութիւն, կրօնք ու ազգ դարձած են մէ՛կ ու անբաժանելի ամբողջութիւն եւ այդ ամբողջութիւնը եղած է մեր ժողովուրդին համար հզօրութեան աղբիւր, գոյութեան կռուան, ստեղծագործական իրագործում։ Հետեւաբար, հայակերտում մեզի համար կը նշանակէ հայ մարդու հոգեւոր ու բարոյական արժէքներով կերտում։ Հայեցի դաստիարակութիւն ու քրիստոնէական դաստիարակութիւն զիրար կ՚ամբողջացնեն։ Բարոյական արժէքները մեզի համար սոսկ կրօնական բնոյթ չունին, այլ նաեւ անոնք ազգային խորք ու հէնք ունին։ Ա՛յս գիտակութեամբ ու յանձնառութամբ մեր եկեղեցին ծառայած է ու կը շարունակէ ծառայել։ Ա՛յս գիտակցութեամբ հայ դպրոցը իր առաքելութիւնը կատարած է եւ պէտք է շարունակէ նոյն ոգիով։

Ներկայ ժամանակներուն, նաեւ հայ կեանքէն ներս, սկսած են թափանցել այնպիսի մտածելակերպեր ու կենցաղակերպեր, որոնք փաստօրէն հեռու են բարոյական արժէքներէն։ Ականջալուր կը դառնանք այնպիսի երեւոյթներու, նոյնիսկ մեր ընտանիքներէն ներս, որոնք մեր զաւակները կ՚առաջնորդեն սխալ ուղղութեամբ եւ մեր ընտանիքներուն ազգային ու կրօնական նկարագիրը աղարտել։ Դժբախտաբար, ճարտարագիտութիւնը, իր զանազան միջոցներով, սկսած է արժէքներ փճացնել, ինքնութիւններ քանդել, աւանդութիւններ խաթարել։ Ընկերային, սեռային ու փոխ-յարաբերական կեանքին մէջ մեր բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներուն խոտոր համեմատող երեւոյթներ սկսած են ի յայտ գալ մեր նոր սերունդին մօտ։ Այս մտահոգիչ կացութեան դիմաց մենք կրնանք պայքարիլ բարոյական դաստիարակութեան վերաշխուժացումով ու վերակազմակերպումով։ Այս ծիրէն ներս, բնականաբար մեր եկեղեցին պիտի շարունակէ իր առաքելութիւնը նոր ժամանակներու յատուկ շեշտաւորումով։ Այս ուղղութեամբ հրամայական կը նկատենք թէ՛ հայ դպրոցին եւ թէ՛ մանաւանդ հայ ընտանիքին վիճակուած դերը։

Յաճախ շեշտած ենք, թէ հայ ծնողքը իր զաւակներուն առաջին եւ մնայուն դաստիարակն է։ Այսօր, երբ մեր զաւակները բջիջային հեռաձայններու եւ հեռատեսիլի անմակարդակ ժապաւէններու ճամբով հաղորդ կը դառնան այնպիսի երեւոյթներու, որոնք իրենց մէջ կը քանդեն բարոյական ամէն տեսակ արժէք ու հասկացողութիւն։ Ներկայ ժամանակներու չարիքներուն դիմաց, ծնողքին դաստիարակիչ դերը կը դառնայ աւելի՛ կենսական։ Ամէն գնով պէտք չէ արտօնենք, որ անբարոյ երեւոյթներ ու կենցաղակերպեր մուտք գործեն հայ կեանքէն ներս։ Այս ուղղութեամբ նաեւ կենսական կը նկատենք հայ դպրոցին դերը։ Ճիշդ է, հայ դպրոցին դասացուցակները այսօր խճողուած են պետական քննութիւններու ու վկայականներու պարտադրանքով, սակայն ջերմօրէն կը թելադրենք մեր դպրոցներուն, որ առիթ գտնեն ու ազդու միջոցներ ստեղծեն կրօնական ու ազգային արժէքներով դաստիարակելու մեր զաւակները։ Եւ սա կարելի է ու անհրաժեշտ։ Արդարեւ, եկեղեցի-ընտանիք-դպրոց միացեալ, կազմակերպ ու ներդաշնակ գործակցութեամբ կարելի է նոր ժամանակներու համապատասխան միջոցներով վերաշեշտել բարոյականական դաստիարակութեան կարեւորութիւնը, յատկապէս նոր սերունդին մօտ։

Երրորդ. մարդուժի պատրաստութեան հրամայական անհրաժեշտութիւնը։ Վեհափառ Հայրապետը ըսաւ, որ ներկայ տարին հռչակեցինք «Մարդուժի Պատրաստութեան Տարի»։ Այս շրջագծէն ներս Հայրապետական հռչակագրով պարզեցինք մեր ժողովուրդի կեանքէն ներս մարդուժի տագնապը եւ զայն դիմագրաւելու միջոցները։ Չենք ուզեր նոյնը կրկնել սա պահուն, սակայն կ՚ուզենք այս ուղղութեամբ հետեւեալ շեշտաւորումները կատարել.- մարդուժը ընկերութեան արիւն ներարկող աղբիւր է. երբ այդ արիւնը սկսի պակսիլ, ընկերութիւնը կրնայ կորսնցնել իր որակը, ինքնութիւնը եւ նոյնիսկ գոյութիւնը։ Այս գիտակցութեամբ հարկ է մօտենալ մարդուժի տագնապին։ Այսօր մարդուժի տագնապ գոյութիւն ունի մեր կեանքի բոլոր բնագաւառներէն ներս եւ ամէն տեղ։ Նայեցէ՛ք ձեր շուրջը։ Փաստօրէն, քահանաներու, սարկաւագներու, դպրապետներու պակաս կայ այսօր ամէն տեղ. նոյնպէս՝ տնօրէններու ու ուսուցիչներու, մտաւորականներու, գրողներու, խմբագիրներու եւ կարելի է շարքը շարունակել։ Այլ խօսքով, մեր կեանքը աւելի կազմակերպող, ծաղկեցնող, բարգաւաճ պահող պատրաստուած ու կազմաւորուած մարդու պակասը աւելի քան երբեք զգալի է ամէն տեղ։ Իրողական այս կացութեան դիմաց մենք չենք կրնար անտարբեր մնալ։ Այս կացութիւնը պէտք է քննենք, ախտաճանաչում կատարենք։ Ինչո՞ւ այս տագնապը։ Երբեմն մարդուժը հեռացած է մեր կեանքէն, երբեմն՝ անտեսուած։ Ինչո՞ւ մեր կառոյցները անհրաժեշտ հոգածութիւնը ու յանձնառութիւնը ցոյց չեն տուած մարդուժի պատրաստութեան կամ նոյնիսկ ներկայ մարդուժին նկատմամբ։ Այս հարցադրումները անհրաժեշտ են անկասկած, սակայն, այս բոլորէն անդին, հարկ է հաւաքաբար մտածել ու ծրագրել, թէ ի՞նչ պէտք է ընել։ Այս հարցումին պատասխանը պէտք է փնտռէ իւրաքանչիւր կառոյց՝ իրեն յատուկ միջոցներով ու մօտեցումներով։ Հաւաքական պատասխանատուութեան մը դիմաց ենք եւ իւրաքանչիւր կառոյց պէտք է բարձրագոյն աստիճանի նախանձախնդրութեամբ ու պատասխանատուութեամբ մօտենայ այս հարցին, որ փաստօրէն դարձած է ամէնօրեայ տագնապ։ Վերջապէս, սա կացութեան դիմաց ո՞ւր են բարձրագոյն ուսում ստացած մեր երիտասարդները։ Ըլլանք իրապաշտ. մասնագիտութիւն ձեռք կը ձգենք եկամուտ ապահովելու, ընտանիք կազմելու ու մեր ապագան տնտեսապէս ամուր հիմերու վրայ դնելու համար։ Անկասկած, սա կարեւոր է։ Սակայն մենք զաւակներն ենք մեծ ընտանիքի մը, որ մեր ազգն է, Հայրենիքն է, համայնքն է, եկեղեցին է, մեր կառոյցներն են։ Մեր մասնակցութիւնը ու ներդրումը մեր մեծ ընտանիքին հրամայական է։ Ա՛յս կը սպասեմ մեր երիտասարդ սերունդէն։

Հայրապետական պատգամի աւարտին, Նորին Սրբութիւնը ըսաւ, թէ իր մատնանշած երեք կէտերը, որոնք այժմէական են ու էական, կարեւորութեամբ նկատի առնուին մեր ժողովուրդի զաւակներուն կողմէ: Ան նաեւ շեշտեց, թէ «փոխանակ քննադատելու, մեղադրելու եւ ողբալու, հարկ է միասնաբար գործել ու պայքարիլ՝ մեր սխալները ուղղելու, մեր թերութիւնները սրբագրելու եւ մեր կեանքը աւելի կազմակերպելու ու ծաղկեցնելու համար ազդու միջուցներու դիմելու»։