Կառավարությունը ՊՈԱԿ-ին գումար է տրամադրել՝ դրոն գնելու համար
«TOUR DE SEVAN 2024» Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի համար գրասենյակային գույք, համակարգչային տեխնիկա, էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ ձեռք բերելու համար այսօր կառավարության նիստում հատկացվեց 3 մլն 160 հազար դրամ։ Բայց թե կոնկրետ ինչ գնումներ է պատրաստվում կատարել ՊՈԱԿ-ը, Կառավարության ղեկավարը չնշեց: «Հրապարակը» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանին մի քանի հարց ուղղեց:
- Կառավարությունը ՊՈԱԿ-ին 3 միլիոն 160 հազար դրամ գումար տրամադրեց: Կոնկրետ ի՞նչ նպատակով:
- Տեխնիկա պետք է ձեռք բերենք:
- Ի՞նչ տեխնիկա:
- Դրոն և կամերա:
- Շենքի փոփոխություն, նորոգում չի՞ նախատեսվում:
- Այժմ Նալբանդյանի շենքից մի ստորաբաժանում պիտի դուրս գա, որովհետև շենքը որքանով գիտեմ` մասնավորեցվել է:
- Ո՞ր ստորաբաժանումն է, որտե՞ղ է տեղափոխվում:
- Սփյուռքի ստորաբաժանումը:
- ՊՈԱԿ-ում քանի՞ հաստիք է ավելացել վերջին շրջանում:
- Հաստիքային ավելացումներ արդեն մեկ տարուց ավելի է չեն եղել:
- Այս պահին ՊՈԱԿ-ում քանի՞ աշխատակից կա:
- 102 հաստիք ունենք` այս պահի դրությամբ:
- Իսկ նոր ստորաբաժանո՞ւմ:
- Մեկ տարուց ավել է, չի ավելացել որևէ ստորաբաժանում:
- Լուրեր են շրջանառվում, որ ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատանքը առաջիկայում Անժելա Կժդրյանն է կատարելու:
- Ես տեղեկություն չունեմ այդ մասով:
- Իսկ դրոն և կամերա ի՞նչ նպատակով եք գնում:
- Ունենք դրոն, որն արդեն շարքից լրիվ դուրս է եկել, պետք է փոխարինենք նորով, նաև կամերան է մաշվել տեխնիկապես և բարոյապես: Պետք է փոխարինենք նորով: Օգտագործվում են շուրջ չորս հաղորդումներ նկարելու համար` «Մեր ժամանակների հերոսը», «Արձակուրդը Հայաստանում», «Ընտրիր հայկականը» և ընթացիկ հաղորդումները: Այդ հաղորդումները հրապարակվում են Կառավարության էջով, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությամբ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև