Պադավատապետությունը հենց սա է
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ու խմբակը հայտարարում էին, թե ծառայողական մեքենաների քանակը կրճատելու են, «պադավատապետությանը» վերջ են դնելու, հեծանիվով գործի գնալու լոբբինգ էին անում։
Սակայն շատուշատ խոստումների պես դա էլ գրվեց սառույցին, ճիշտ հակառակը՝ Հայաստանում ծառայողական մեքենաների քանակն ու գները աճում են լույսի արագությամբ։
Շաբաթներ առաջ կառավարության աշխատակազմը թանկարժեք ամենագնացներ ձեռք բերելու որոշում ընդունեց, ապա նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանը։
Վատ օրինակը վարակիչ է լինում՝ հիմա էլ որոշել են նրանցից հետ չմնալ տեղական իշխանիկները։
Օրեր առաջ Սպիտակի ՔՊ-ական համայնաքապետ Քաջայր Նիկողոսյանի համար են տեղական բյուջեից 46 հազար դոլարանոց ամենագնաց գնել՝ այս տարվա արտադրության։
Տնտեսական ու քաղաքական ծանր վիճակում գտնվող, անվտանգային բազում խնդիրներ ունեցող պետության կառավարիչներին, փաստորեն միայն սեփական բարեկեցությունն է հուզում։
Քաջայր Նիկողոսյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց խոսել գնման նպատակահարմարության եւ անհրաժեշտության մասին՝ պատճառաբանելով․ «Թաղման եմ մասնակցում, համ էլ արձակուրդում եմ, հետո»,- ասաց ու անջատեց հեռախոսը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել