«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը՝ Խաչատուր Սուքիասյանի դեմ դատական հայցի մասին
«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել.
«Ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության
2022 թվականի նոյեմբերին 5-րդ ալիք հեռուստաընկերության կողմից հայց է ներկայացվել Դատարան՝ ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամոր Խ․Սուքիասյանի, ով հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող, զրպարտչական արտահայտություններ էր արել։
Խ․ Սուքիասյանը հրապարակայնորեն տեսախցիկների և մի շարք լրագրողների առջև 5-րդ ալիքի լրագրողին ասել էր, թե 5-րդ ալիքը, որը, ի դեպ, ՀՌԱՀ-ի կողմից հեղինակազորված լրատվական է, հեռուստաընկերություն կոչվելու իրավունք չունի։ Պատգամավորի՝ որևէ փաստով չհիմնավորված, այս արտահայտությունները ակնհայտորեն դուրս են Սահմանադրությամբ և միջազգային կոնվեցիաներով երաշխավորված անձի պատվի և բարի համբավի անձեռնխելիության իրավունքի սահմաններից։
Պատգամավորի զրպարտչական արտահայտությունները հերքելու պահանջով 5-րդ ալիքի կողմից հայց էր ներկայացվել առաջին ատյանի դատարան, որը շուրջ 9 ամիս տևած դատաքննությունից հետո մերժել էր հայցը այն պատճառաբանությամբ, թե իբրև չի ապացուցվել, որ 5-րդ ալիքը և ալիքի իրավաբանական անունը, այն է՝ «Շարկ» ՍՊԸ-ն, նույնական են։
Վճիռը հեռուստաընկերության կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, մակագրվել դատական կազմի, այնուհետև դատավորը՝ սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ կապված դատավորի անաչառությունը կասկած հարուցող փաստով, այն է՝ իր և Խ․ Սուքիասյանի միջև ազգակցական հարաբերությունների առկայությամբ, ինչից հետո գործը վերաբաշխվել է նոր դատական կազմի և շուրջ 7 ամիս քննված վերաքննիչ բողոքը մերժվել է վերաքննիչ դատարանի կողմից․ այս անգամ ոչ թե առաջին ատյանի դատարանի բերած այն հիմքով, թե իբրև հաստատված չէ Շարկ ՍՊԸ-ի և 5-րդ ալիքի նույնական լինելու հանգամանքը, այլ հենց Խ․ Սուքիասյանի ներկայացուցչի բերած հիմնավորմամբ, թե Խ․ Սուքիասյանը մտադրություն չի ունեցել զրպարտելու 5-րդ ալիքին։ Արդյունքում, վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, միևնույն ժամանակ ներկայացվել է միջնորդություն բողոքաբերին վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ՝ կապված պետական տուրքերի արժեքների շեշտակի բարձրացման հետ (նման մոտեցումը ԶԼՄ-ների դեպքում միջազգային փորձում տարածված է)։ Ինչի կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 16-ին ստացվել է վճռաբեկ դատարանի որոշումը՝ բողոքաբերին պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու միջնորդությունը մերժելու մասին։
Փաստորեն, տվյալ դեպքում ՀՀ-ում արդարադատություն իրականացնող միակ մարմինը՝ դատարանը, 2022 թվականին ծագած ակնհայտ վեճի վերաբերյալ 2024 թվականի հուլիսին դեռևս պետական տուրքի վճարման հիմքով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքն է սահմանափակում։ Հատկանշական է, որ եթե այս վեճի վերաբերյալ 2022 թվականից սկսած իրավամբ արդար դատաքննություն իրականացվեր, այժմ ՀՀ-ում չէր արձանագրվի պատգամավորների կողմից՝ այդ թվում նաև նույն Խ․Սուքիասյանի, լրագրողներին թիրախավորելու միջոցով հասցեական կամ անհասցե անձանց պատվի և բարի համբավի անձեռնմխելիությունը ոտնահարելու ամենաթող մշակույթ։
Ներպետական ատյանների՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելու պայմաններում Հեռուստաընկերությունը արդար դատաքննության իրավունքի պաշտպանության նպատակով կարող էր դիմում ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն 5-րդ ալիք հեռուստաընկերության գործունեության նպատակներին, 5-րդ ալիքի առաքելությանը դեմ է ՀՀ-ի դեմ միջազգային ատյան գանգատ ներկայացնելը»։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց