Ռուսական կողմի մոտ խիստ ափսոսանք է առաջացնում Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ ՌԴ փոխարտգործնախարար
Ռուսական կողմի մոտ խիստ ափսոսանք է առաջացնում Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ և ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ է հանդիսանում։
«Երևանի մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, այնտեղ, ցավոք, այլ ճանապարհ են ընտրել», - նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը, ապա հավելել, - «Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով՝ չհաշված Վաշինգտոնում այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելը, որն ընթանում է այս օրերին։ Այս ամենը ծայրահեղ ափսոսանքից բացի ոչինչի չի կարող առաջացնել»։
Դիվանագետի կարծիքով` այդպիսի տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական երկրի անվտանգության։
«Կարծում եմ՝ Հայաստանում բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր գինը։ Իմ կարծիքով՝ երկու աթոռի վրա նստելու փորձերի անիրատեսական բնույթը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, երբ Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում նա խոսեց Երևանի` եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,- եզրափակել է Գալուզինը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում