Ինչ են քննարկել փակ հանդիպմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երեկ քաղաքական կուսակցությունների հետ փակ հանդիպում է կայացել, որին մասնակցել են «ՀՀԿ»-ն, «Ժառանգությունը», «Ապրելու երկիրը», Պարույր Հայրիկյանը, Արտաշես Գեղամյանը, «ԱԺԲ»-ն, «ՀՅԴ»-ն, «Համերաշխություն» կուսակցությունը, եւ այլ քաղաքական գործիչներ։ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից որեւէ մեկը չի եղել հանդիպմանը։
Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժը շարժման ակտիվ փուլում մեկ անգամ հանդիպել էր Սրբազանին, հետո Մարուքյանը պարզ ասաց, որ ջրերը մի առվով չեն կարող հոսել` նախկինների մասնակցության պատճառով։ Շարժման ղեկավարներին, մասնավորապես Բագրատ Սրբազանին հիասթափեցրել է Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը, ով խոստացել է օգնել հնարավոր ամեն ինչով, սակայն քանի որ շարժումը չաճեց` ինքն էլ չի աջակցել: Սակայն ԲՀԿ-ականներն ամեն դեպքում ակտիվ մասնակցել են շարժման գրեթե բոլոր միջոցառումներին, խոսել, արտահայտվել։
Մեզ ասացին, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք այլ հարցեր եւս՝ շարժման սխալների, հետագա անելիքների վերաբերյալ։ Հատկապես շեշտը դրվել է առաջիկա անելիքների վրա։ Շարժումը թարմացնում է իր մարտավարությունը, ամեն ինչ կախված է երկրում տեղի ունեցող զարգացումներից:
Եթե Փաշինյանն առաջիկայում շարժվի Ալիեւի օրակարգով, եւ ՀՀ Սահմանադրությունը փոխելու որոշում կայացնի՝ շարժումը նոր թափով, մեծ ուժով նորից դուրս կգա փողոց, կշարունակվեն անհնազանդության ակցիաներն ու տեղի կունենան հանրահավաքներ։ Եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կրկին կակտիվանա աշնանը»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել