12 տարի միասին սովորել ենք, ոչ մի օր առողջական վիճակից չի բողոքել. Սիսիանի զորամասում մահացած Դավիթի դասընկեր (լուսանկարներ)
Հրամանատարը, որը նույնպես ներկա էր Դավիթի հուղարկավորության արարողությանը, ասում էր, որ ծառայության մեկ տարվա ընթացքում Դավիթը ընդամենը 2 անգամ է բուժկետ գնացել՝ մի անգամ գլխացավի դեղ, մի անգալ էլ ոտքի համար քսուք վերցնելու: Սիսիանի զորամասերից մեկում հունիսի 24-ին հանկարծամահ եղած Դավիթ Ներսիսյանի դասընկերը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է՝ «12 տարի միասին սովորել ենք, ոչ մի օր առողջական վիճակից չի բողոքել, չի ասել՝ որ որևէ տեղը ցավում է»:
«Դավիթի ծառայակից ընկերները և հրամանատարը ներկա էին հուղարկավորության արարողությանը: Հրամանատարը իր հետ Դավիթի պատվոգրերն ու շնորհակալագրերն էր բերել, որ նա անձամբ պիտի այս շաբաթ բերեր, բայց չստացվեց. երեքշաբթի օրը պիտի արձակուրդ գար, բայց չեկավ, բերեցին»,-հավելում է նա:
Դասընկերուհու խոսքով, 19-ամյա Դավիթը ընտանիքի ավագ որդին էր, իրենից փոքր մի եղբայր ունի:
«Ծնողները անչափ սիրում էին Դավիթին, չեն էլ ընդունում տեղի ունեցածը: Ծնողները գրեթե ամեն կիրակի գնում էին Դավիթին տեսնելու: Նրա ծնունդը հունվարի 1-ին էր, Նոր տարին նրա հետ զորամասի բակում են դիմավորել»,-ասում է նա:
Դասընկերուհին պատմում է՝ Դավիթը ընտանիքի հետ մի քանի տարով ՌԴ էր տեղափոխվել, սակայն Դավիթը չէր կարողացել հարմարվել, և երկու տարի առաջ վերադարձել էին: Թեև դպրոցը դեռևս չէր ավարտել, սակայն մեկնել էր ծառայության, որովհետև ցանկանում էր իր հասակակիցների ու ընկերների հետ ծառայել:
Դասընկերուհին հիշում է՝ Դավիթը խելացի էր, բարի, ընկերասեր, սիրված ՝ թե՛ ընկերների, թե՛ ամբողջ գյուղի կողմից:
«Ամբողջ գյուղը ուշքի չի գալիս Դավիթի կորստից, բոլորը շատ էին սիրում նրան: Դավիթը միշտ մեզ ասում էր՝ թեթև նայեք կյանքին, միշտ վերջում լավ է լինում, իսկ եթե լավ չէ, ուրեմն դեռ վերջը չէ»,-պատմում է նա՝ հավելելով, որ ամենից առաջ, Դավիթը հայրենասեր էր:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում էր ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին: Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել էր ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել էր զինծառայողի կենսաբանական մահը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում