Արևմտամետների ռեյտինգն են աճեցնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամության հայտի հարցն ամիսների ընդմիջումից հետո կրկին օրակարգում է՝ շնորհիվ Փաշինյանի հաստիքային ընդդիմադիրների: Արման Բաբաջանյանը, Արամ Սարգսյանը, Տիգրան Խզմալյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ այլք իշխանությունից պահանջում են այս հարցով հանրաքվե անցկացնել, որ ժողովուրդն ասի՝ ուզո՞ւմ է, որ Հայաստանը դիմի ԵՄ-ին` անդամակցության խնդրով, թե՞ ոչ: «Ոչ»-ն այս պարագայում դիտվում է որպես ՀՀ արտաքին քաղաքականության նախկին` ռուսական գծի շարունակում:
Անցած շաբաթ ԱԺ-ում իշխանությունը լսումներ անցկացրեց, իսկ երեկ ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայում խոսել է այս մասին, որ Հայաստանը կիսում է ԵՄ արժեքներն ու ցանկանում է ԵՄ մաս լինել. «Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այս հանրաքվեն, եւ վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի «այո»»։
Սակայն իշխանական կուլիսներում գրեթե վստահ են, որ նման հանրաքվե տեղի չի ունենա` սա ընդամենը փիառ ակցիա է․ իշխանությունները չեն համարձակվի հատել կարմիր գծերը՝ զգուշանալով Ռուսաստանի արձագանքից։ Իսկ թեման դաշտ է նետվել հատուկ հաշվարկով, որ հայաստանյան հանրության մոտ բարձրացնեն իշխանության գրպանային արեւմտամետների կշիռը, ինչը պետք է նախեւառաջ իշխանություններին` առաջիկա ընտրությունների համար, որ սրանք այնքան ձայն ունենան, որպեսզի ապագա խորհրդարանը ձեւավորելիս աջակցեն ՔՊ-ին` իշխանության գալու համար։
ՔՊ-ում լավ գիտեն, որ չունեն 50+1 ձայն, հիմա իրենց համար կառավարելի ուժեր են աճեցնում, որ նրանց հետ կոալիցիոն կառավարություն կազմեն։ Ի դեպ, հանրաքվե անցկացնելու համար նախ պետք է 50 հազար ստորագրություն հավաքել, ապա մտնել ԱԺ: Իսկ եթե ԱԺ-ն մերժի, ապա 300 հազար ստորագրություն է հարկավոր՝ հանրաքվե անելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում