Հայտնի «Աշոտ» երգի հեղինակ Ելենա Եսենինան Երևանում է
Բավական լայն տարածում գտած և Ռուսաստանում հիթ դարձած «Աշոտ» երգի հեղինակ Ելենա Եսենինան ժամանել է Երևան, որտեղ կհանդիպի իր երկրպագուների հետ: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում.
«Շնորհակալություն այսօրվան: Աշոտ, եթե դու չես գալիս Լենոչկայի մոտ, Լենան ինքը քեզ կգտնի: Երևա՜ն: Շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Ամեն ինչ միայն սկսվում է»:
Նշենք, որ երգչուհու խոսքով`Աշոտն իրական մարդ է, ով դեռևս չի կռահում, որ երգն իր մասին է:
Նա ևս մի գրառում է թողել Instagram-ում Երևանում առաջին օրվա մասին:
«Երևանում արթնանալուց հետո Լենոչկան համեղ նախաճաշում է: Պետք է չէ՞ սնվել որոնումներից առաջ», — գրել է Եսենինան և հավելել մեկնաբանություններում, որ «Երևանը սքանչելի քաղաք է»:
Հիշեցնենք, որ ավելիվաղ Ելենան ասել էր. «Ես երբեք չեմ եղել Հայաստանում: Սևանի ափին ինչ-որ ժամանակ եղել են իմ ծնողները: Բայց հիմա ես պարտավոր եմ այցելել Հայաստան` այդ հրաշք երկիրը, որտեղ Աշոտ անունով բազմաթիվ տղամարդիկ կան»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...