Մամուլում ամենից շատ հիշատակվող ՌԴ «ոսկե» երիտասարդության ներկայացուցիչը. Ո՞վ է Մառա Բաղդասարյանը, ո՞ւմ դուստրը (Լուսանկարներ, տեսանյութ)
Մառա Բաղդասարյանի անունը նորությունների լրահոսից չի հեռանում: Բանն այն է, որ վարորդական իրավունքից զրկված աղջկան բռնացնում են ավտոմեքենայի ղեկին. վերջին անգամ նրան նոյեմբերի 8-ին են առանց իրավունքի վարելու համար 15 հազար ռուբլով տուգանել: Մինչդեռ Մառայի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը պարզապես ուշադրություն է գրավում իր եւ իր խնդրի վրա: Աղջիկը վաղուց է ցանկանում վարորդական իրավունքը վերադարձնել, սակայն նրան շարունակ մերժում են: Ի դեպ, նա առաջիկայում պատրաստվում է վա-բանկ գնալ եւ դատարանում իր ուզածին հասնել:

Մառա Էլմարի Բաղդասարյանը «ոսկե» երիտասարդության ներկայացուցիչ է, սթրիթռեյսեր, ում անվանում են Մոսկվայի փողոցային ավտոարշավների «թագուհի»: Ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 3-ին Նիժնի Տագիլում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Նրա հոր խոսքով՝ ցանկանում էր իրավապահ մարմիններում աշխատել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ աղջկա ծնողները բաժանված են: Հայրը՝ Էլմար Էլմիրի Բաղդասարյանը «Նուչար» ԲԲԸ սեփականատերն է եւ զբաղվում է մսի մեծածախ առեւտրով:
Բաղդասարյանը պրոֆեսիոնալ ավտոարշավորդի հմտություններ ունի, նա 15 տարեկանից կարտինգով է զբաղվել, հետո իր ուժերը փորձել է տրեկում: Սակայն աղջկա խնդիրն այն է, որ նա ղեկի մոտ հայտնվելիս ճանապարհային երթեւեկության կանոններն անտեսում է: Միայն 2015 թվականին արագությունը գերազանցելու համար նրան մոտ 150 անգամ տուգանել են ընդհանուր ավելի քան 1 մլն ռուբլով:

Հատուկ նախապատվություն է տալիս «Մերսեդես» մակնիշի մեքենաներին: Մականունը՝ «Մառա 049» ստացել է ըստ իր մեքենայի համարի: Ավտոդպրոցում նրան անմիջապես «ապագա մարդասպան» են անվանել: Կանխատեսումներն արդարացել են: 2015 թվականի հոկտեմբերի 3-ին Կուտուզովի պողոտայում, ենթադրաբար, հենց Մառան է վարել BMW-ն, որը ճանապարհային պատահարի մեղավորն էր, սակայն նախընտրել են մեղավոր համարել մոսկովյան բուհի զոհված ուսանող Մարկ Գոլպերինին:
Բաղդասարյանի փաստաբանի խոսքով՝ հիմա Մառայի մոտ ամեն ինչ կարգին է: Նա վերջերս անցել է բժշկական հանձնաժողովի զննում, ստացել իր առողջական բավարար վիճակի մասին տեղեկանքներ: Հոգեբանները, հոգեբույժները, նարկոլոգները միաձայն եզրահանգում են կատարել, որ նրան թույլատրելի է տրանսպորտային միջոցներ վարելու հասանելիությունը:

Մառա Բաղդասարյանը հանրահայտ է դարձել Մոսկվայում Mercedes-Benz Gelandewagen-ով մրցարշավի սկանդալային պատմությունից հետո, որում նշվում էր «Լուկօյլ» ընկերության ղեկավարի տեղակալի որդու՝ Ռուսլան Շամսուարովի անունը: Նրա ընկերներից մեկը դատապարտվել էր 300 ժամ պարտադիր աշխատանքի ոստիկաններին վիրավորելու համար: Երրորդ ֆիգուրանտին արդարացրել էին: Բաղդասարյանը գործով որպես վկա էր անցնում, քանի որ ուղեւորի նստատեղին էր եղել:

Ավելի ուշ նրան բազմիցս կանգնեցրել են ճանապարհային երթեւեկության կանոնները կոպիտ խախտելու եւ ագրեսիվ ընթացքի համար: Մի քանի հարյուրի հասնող տուգանքների վճարումից խուսափելու համար Մառան դատապարտվել 2 վարչական կալանքի 15 եւ 10 օրով:
Մարտի 21-ին դատարանը Բաղդասարյանին ցմահ զրկել էր վարորդական իրավունքից բժշկական հակացուցումների պատճառով: Աղջկա մոտ ճանապարհային պատահարից հետո ստացած գանգուղեղային վնասվածքի հետեւանքով էպիլեպսիա էին ախտորոշել:




















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...