Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի տնօրենին, տեղակալին, ինժեներին, անվտանգության պետին հարվածներ են հասցրել
Հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին է զանգահարել Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Արայիկ Մ․-ն և հայտնել, որ 7-ից 8 անհայտ անձինք եկել են իր տուն, ծեծի ենթարկել հյուրերին, այնուհետև դիմել փախուստի:
Պարեկներին ու ոստիկաններին Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Սահակ Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 21։30-ի սահմաններում իր ընկերների, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 58-ամյա Կամո Ղ․-ի, 65-ամյա Վալերիկ Ն․-ի, 51-ամյա Հարություն Հ․-ի և 47-ամյա Կարեն Ղ․-ի հետ գտնվել են Արայիկ Մ․-ի տան բակում, որի ժամանակ լսվել են դարպասի թակոցի ձայներ: Այդ ժամանակ Կամո Ղ․-ն բացել է դարպասի դուռը, որի ընթացքում համագյուղացի 43-ամյա Գարիկ Մ․-ն հարվածել է Կամո Ղ․-ին, իրեն, Հարություն Հ․-ին, Վալերիկ Ն․-ին և Կամո Ղ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:
Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ հանգամանքները պարզելու և Գարիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արայիկ Մ․-ն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի տնօրենն է, Սահակ Մ․-ն՝ տնօրենի տեղակալը, Հարություն Հ․-ի աշխատում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքում, որպես ինժեներ, իսկ Կարեն Ղ․-ն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքում անվտանգության պետի տեղակալն է։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել