Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ

Մեզ վրա ծախում են մի բան, որը վաղուց մերն էր. Փաշինյանն անգամ շնորհքով կապիտուլյացիա չի կարողանում ստորագրել. Զուրաբյան

Մեզ վրա փորձում են ծախել մի բան, որը վաղուց մերն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ ան դրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայանի հայտարարությունը, թե վերջին սահմանազատման գործարքում երկու կողմերն էլ գնացին փոխզիջման, որտեղ Ադրբեջանն ստացավ 4 գյուղեր, մյուս կողմից Ադրբեջանը համաձայնեց սահմանազատման մի գծի, որը նրանք գիտեին, որ Հայաստանը կընդունի՝ Ալմաթիի հռչակագիրը:

«Խոսքն այն մասին է, որ իբր թե այս 4 գյուղը վերադարձնելու արդյունքում Ադրբեջանը համաձայնել է, որ սահմանազատումը պետք է կատարվի 1991-ին գոյություն ունեցող սահմաններով: Չգիտես ինչու, մոռանում են ասել, որ ընդհանրապես, Ղարաբաղի պատկանելիությունն Ադրբեջանին, որի մասին ամբողջ աշխարհը խոսում էր, իսկ հետո բռնի ուժով Ադրբեջանը գրավեց եւ հայաթափեց Ղարաբաղը, դա կատարվել է հենց այն սկզբունքի հիման վրա, որ այս երկրների միջեւ սահմանները գծված են ըստ 1991-ի իրավիճակի: Այսինքն քանի՞ անգամ մեզ վրա կարելի է ծախել 1991 թիվը:

Երբ Կապան-Գորիս ճանապարհը գրավում էին, էլի խոսում էին 91 թվականի սահմանի մասին: Այսինքն Ադրբեջանի բոլոր տարածքային նվաճումները, ներխոըւժումները հիմնված են նրա վրա, որ Ադրբեջանը որպես հիմք դրել է 1991 թվականի սահմանը: Հիմա դա մեզ վրա որպես զիջում են ծախո՞ւմ: Դա ծիծաղելի է:

Առավել ծիծաղելի է, որովհետեւ այն արձանագրության մեջ, որի մասին, ըստ էության, խոսում է Օ'Բրայանը, հենց այդ դրույթից հետո փակագծերում գրված է՝ եթե կողմերը այլ սկզբունք չեն դնում սահմանազատման գործընթացի հետեւում: Դա բացում է շատ լուրջ «լազեյկաներ» Ադրբեջանի համար, որ իրենք ուժային ճնշում կամ սպառնալիք գործադրելով բերեն Հայաստանին ինչ-որ համաձայնությունների, որը կներկայացվի կամավոր համաձայնություն: Հետեւաբար, 1991-ի սահմանների հետ կապված իբր զիջումը Ադրբեջանի կողմից կվերանա»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Նա նկատեց, որ Ալմաթիի հռչակագրով սահմանները բոլորին հայտնի են, կարելի էր 2-3 ամսում ավարտել դելիմիտացիան, եւ դրա հիման վրա կնքել խաղաղություն, իսկ դեմարկացիան արդեն ավելի մանրամասն աշխատանք է:

«Դա չի արվում եւ մեզնից կորզում են միակողմանի զիջումներ, որոնք այնուամենայնիվ, չեն բերում խաղաղության կնքման: Օ’Բրայանն ինքն էլ է ընդունում, որ Ադրբեջանն իր առեւտուրը դեռ չի ավարտել:

Նիկոլ Փաշինյանըւ չունի խաղաղության ռազմավարություն: Դա այն է, երբ դու ծանր, լավ, թե վատ, ինչ-որ զիջումների հավաքածու ես դնում սեղանին, ասում ես՝ մենք այս զիջումները կատարում ենք, դրանից հետո արդեն դուք ստորագրում եք խաղաղություն: Փաշինյանը չի կարողում այդ բանն անել, անգամ շնորհքով կապիտուլյացիա չի կարողանում ստորագրել: Անգամ այդ հարցում է ապաշնորհ: Չի կարողանում ասել՝ ահա, սա է մեր զիջելիքը, դրանից հետո ունենում ենք խաղաղություն: նա ասում է՝ մենք պետք է սա զիջենք, որ մեզ չմորթեն, պատերազմ չսկսեն, բայց միաժամանակ ասում է՝ եթե սա անենք, ես չեմ կարող երաշխավորել, որ կլինի խաղաղություն, որովհետեւ մեկ շաբաթ հետո կարող է սկսվի պատերազմ»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը: