Սա սահմանադրական կարգը տապալելու փորձ է. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականների՝ արտահերթ նիստին չներկայանալու մասին
ՔՊ-ն ինչպես կանխատեսում էինք, շարունակում է իր հակասահմանադրական ընթացքը: Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու փորձ: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չներկայացան արտահերթ նիստին, ինչի պատճառով այն տեղի չունեցավ:
«ԱԺ պատգամավորները և հատկապես քաղաքական մեծամասնությունը ուղիղ պարտականություն ունի Սահմանադրության մեկ այլ հոդվածով՝ ապահովել ԱԺ-ի բնականոն գործունեությունը։ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ հրավիրվող նիստը, Սահմանադրության 100-րդ հոդվածի պահանջի համաձայն, պետք է անցկացվի։ Այստեղ չկա որևէ հնարավորություն, որը քաղաքական մեծամասնությունը փորձում է ներկայացնել, թե իբր դա իրենց իրավունքն է՝ չգալու։ Եթե քաղաքական փոքրամասնությունն է կիրառում այս գործիքը, որը միջազգային պառլամենտական կանոններով ընդունված է որպես մեծամասնության վարքագծի դրսևորմանը որևէ հակազդեցություն, տրամաբանական է, բայց քաղաքական մեծամասնությունը չի կարող իր իսկ մեծամասնության ուժով տապալել ԱԺ նիստը։ Սա սահմանադրական կարգի տապալման փորձ է»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ըստ կանոնակարգի, եթե նրանք չգան և չորս ժամվա ընթացքում չգան և 54 պատգամավորի գրանցում չապահովեն, նիստի օրակարգը համարվում է ավարտված:
«Բայց քանի որ այս նախաձեռնությունը գտնվում է ԱԺ-ի ընթացիկ շրջանառության մեջ, այն շարունակում է լինել օրակարգային հարց, և ատաջիկա հերթական նիստերի օրակարգից առաջ ենթակա է քննարկման՝ նախ հանձնաժողովում, ապա նաև ԱԺ-ի օրակարգում»,-նշեց Արծվիկ Մինասյանը:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ