Տեղի ունեցածը ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների, իրավապաշտպան կազմակերպությունների համարժեք արձագանքի բացակայության արդյունք էր
Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից ակնհայտ սադրանքը, բիրտ ու անհամաչափ ուժի կիրառումը, մարդկանց անօրինական առևանգումը և զանգվածային ձերբակալությունները, կանանց, անչափահասների, տարեցների ահաբեկումն, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների հանդեպ իրականացված դաժան բռնությունները։
Տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել հարյուրից ավելի քաղաքացիներ։
Ակնհայտ է, որ ներկայիս վարչախումբը վեջնականապես որդեգրել է ամեն գնով սեփական իշխանությունը պահպանելու բռնատիրական ուղին։
Արձանագրում ենք, որ ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառումն սկսեց այն բանից հետո, երբ Շարժման առաջնորդը հանդիպման հրապարակային առաջարկություն արեց գործող իշխանություններին։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ մերժելով երկխոսությունը՝ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապը ժողովրդի հետ և չեղարկել ՀՀ քաղաքացիների հետ իր իսկ հռչակած քաղաքացիական պայմանագիրը։ Երկրի ներսում պատերազմ հայտարարած որևէ իշխանություն չի կարող խաղաղություն բերել իր երկրին։
Հենց սրա մասին էր Դիվանագետների համահայկական խորհուրդը ահազանգել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին, ինչպես տարբեր հայտարարություններով, այնպես էլ դեսպանությունների հետ ընթացող շարունակական հանդիպումների ընթացքում։
Հունիսի 12-ին տեղի ունեցածը նաև վերոհիշյալ ներկայացուցչությունների, միջազգային կառույցների, իրավապաշտպան զանազան կազմակերպությունների համարժեք արձագանքի բացակայության արդյունք էր։
Ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների սկզբունքային կեցվածքը՝ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության։
Դիվանագետների համահայկական խորհուրդ


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում