«Գլուխները պատին են տվել այդ գեներալները, վախկոտ դասալիքներ են»․ Փաշինյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը կրկին լшրվեց․ ընդմիջում հայտարարվեց
Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը լարվեց այն բանից հետո, ինչ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ այն գեներալներին, որոնք 2018-2019 թվականներին իր ներկայությամբ հայրենասիրական կենացներ էին խմում՝ նրանց անվանելով վախկոտ դասալիքներ։
«2020 թվականից հետո ՀՀ կառավարությունը 1 մլրդ դոլարից ավելի գումար է տվել ԼՂ-ին։ Այն մարդիկ ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ուղարկում, ասելով, որ ԼՂ-ի ժողովուրդը հերոսական մինչև վերջ կանգնելու է և մենք էլ նրանց հետ ոչ մի բան չենք զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ 2 ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ, ասում էին՝ մի բան արա, մենք այստեղից փախնենք», - նշեց Փաշինյանը, ապա դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, հավելեց, - «Պարո՛ն Մանուկյան, ձեր նշած գեներալները 2018-2019-ին այնպիսի հայրենասիրական կենացներ էին խմում իմ ներկայությամբ։ Գլուխները պատին են տվել, վախկոտ դասալիքներ են։ Նրանք պիտի հայտնվեն բանտերում և երկար տարիներ անցկացնեն այնտեղ»։
Այս հայտարարություններից անմիջապես հետո Փաշինյանը հեռացավ ամբիոնի մոտից, իսկ ԱԺ-ում կրքերը թեժացան, ընդդիմության և իշխանության միջև մեղադրանքներ հնչեցին, պատգամավորները սկսեցին հայհոյել միմյանց, վիճել, ոմանք նույնիսկ փոխադարձ հարվածներ հասցրին միմյանց։ ԱԺ նախագահը բազմիցս հանդարտվելու և վեճը դադարեցնելու կոչեր արեց, սակայն ի վերջո, չկարողանալով հանդարտեցնել իրավիճակը, ընդմիջում հայտարարեց։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ