«Հայբուսակ»-ի ռեկտորը մի շարք անձանցից վարձավճար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով. տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը վերականգնվել է
«Հայբուսակ» համալսարանի ռեկտորը և մի շարք աշխատակիցներ 2013 թվականից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանցից վարձավճար են վերցրել՝ նշված համալսարանի Իջևանի մասնաճյուղ ընդունելու պատրվակով: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Դատախազը 2024 թվականի մայիսի 6-ին «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Ս.Հ.-ի և մի շարք աշխատակիցների նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն):
2024 թվականի մայիսի 6-ին Ս.Հ.-ի կողմից վերականգնվել է հանցագործության արդյունքում տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը:
Նախաքննությունն ընթացքի մեջ է:
Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը 2024 թվականի հունիսի 10-ին միջնորդագիր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարին՝ միջնորդագրում նշված կեղծ դիպլոմներն անվավեր ճանաչելու, «Հայբուսակ» համալսարան ՍՊ ընկերության լիցենզավորման իրավաչափության, գործող ռեկտորի պաշտոնավարումը դադարեցնելու հնարավորության հարցերը քննարկելու նպատակով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել