Ցիստերնով բերած ջուրն, իհարկե, չի կարող բավականացնել. միայն Ախթալայում 2500 մարդ է ապրում. Տեր Հեթում
Ցիստերնով բերած ջուրն, իհարկե, չի կարող բավականացնել, որովհետև միայն Ախթալայում 2500 մարդ է ապրում, նույնը Ճոճկանում, Այրումում, Շամլուղում: Քարկոփի բնակիչներն էլ տեղահանվել են. բնակիչների մի մասը Ճոճկան է բերվել, մյուս մասը Ախթալա: Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ համայնքապետարանը այլընտրանքային՝ որոշ տեղերում անտառներով անցնող ճանապարհով(Ալավերդի-Մադան-Շամլուղ-Ախթալա) ջրամբար-մեքենայով ջուր և սնունդ է բերել Ախթալայի և հարակից գյուղերի բնակիչների համար:
Տեր Հեթումի խոսքով, Վեոլիա ջուր ընկերությունն այս պահին աշխատանքներ է իրականացնում Ախթալայում՝ ջրագիծը վերանորոգելու ուղղությամբ: Գազամատակարարումն ու Էլեկտրաէներգիան արդեն վերականգնվել են: Գյուղի ներքևի հատվածում էլ՝ որտեղ տիղմ էր լցվել, տեխնիկայով մաքրման աշխատանքներ են ընթանում:
«Ախթալայում գլխավոր խնդիրն այն է, որ մենք արտաքին աշխարհից կտրված ենք: Հիմա փորձում են հասկանալ, ինչպես վերականգնել փլուզված կամուրջը, բայց դա երկարատև աշխատանք է»,-ասաց Տեր Հեթումը:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի եւ Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետեւանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, երեկ արդեն վերականգնվել է: Հեղեղի հետեւանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երեւան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Իջեւան հատվածը երթեւեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթեւեկությունը միակողմանի է։ Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջեւան հատվածը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել