ՔՊ-ական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մինչ Հայաստանի ներքաղաքական վիճակը բավական լարված է, իսկ քպական պատգամավորները միմյանց հերթ չտալով քարկոծում են Սրբազան շարժումը, քպական պատգամավորներից մեկը ցուցահանդես է բացել:
Խոսքը պատգամավոր Դավիթ Դանիելյանի մասին է, որը, պատգամավոր լինելուց զատ, նաև նկարիչ է: Նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մայիսի 15-ին կայացել է «Վերածնունդ» խորագրով իր անհատական ցուցահանդեսի բացումը Մոսկվայում: Ի դեպ, պատգամավորը շտապել է հավելել, որ ինքն արդեն Հայաստանում է, իսկ կտավները ցուցադրվելու են Մոսկվայում մինչև հունիսի 15-ը:
Հավելենք, որ Դանիել յանի ևս մեկ անհատական ցուցահանդես 2023 թ. հոկտեմբերին էր եղել, դարձյալ Մոսկվայում, այդ անգամ՝ ВДНХ-ում: Իսկ անցած տարվա հուլիսի 30-ին Փարիզում պատգամավոր նկարիչը մասնակցել էր Holy Art Gallery-ի կազմակերպած միջազգային ցուցահանդեսին` ներկայացնելով իր հեղինակած կտավները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել