ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «զավթելու» մտադրություններ վաղուց է որոնում։ Սա, ըստ երեւույթին, արվում է սեփական թերությունները շտկելու ու կոռուպցիոն վարույթները կարճելու համար։ Ներկայիս իշխանությունը, որը նախկինում ընդդիմություն էր, կաղաղակեր եւ կթմբկահարեր, երբ իշխանական որեւէ պատգամավորի կին կամ ընտանիքի անդամ հայտարարագիր չներկայացներ։ Օրինակ՝ հարցական է, թե ինչ կասեն ԿԿՀ-ն եւ իշխանական թեւը այն փաստի մասին, որ սեփական պատգամավորի կինը արդեն գրեթե 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում։
Այսպիսով՝ Գեղարքունիքի հետհեղափոխական փոխմարզպետ, ապա ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հայտարարագիրը, կարծես, ըստ պահանջի լրացված է, սակայն նույնը չենք ասի կնոջ հայտարարագրի մասին։ Նարեկ Գրիգորյանի կինը՝ Մարիետա Նիկոյանը, 2020-2021 թվականներից հայտարարագիր չի ներկայացրել, չնայած նրան, որ աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում՝ որպես առաջատար մասնագետ։ Սա դեռ ամենը չէ. մինչեւ հունիսի 22-ը հայտարարագիր ներկայացնելու ժամանակ կա, սակայն, այս արձանագրմամբ, Գրիգորյանի կինը դժվար թե հայտարարագիր ներկայացնի։
Սա էլ այն կոռուպցիան է, որը փորձում է թաքցնել իշխանությունը, սակայն, «ցավոք», լրատվական համայնքը նման հարցերը ծածուկ չի թողնի։
Փորձեցինք Նարեկ Գրիգորյանից մեկնաբանություն ստանալ՝ ո՞րն է պատճառը, որ կինը տարիներ շարունակ հայտարարագիր չի ներկայացրել։ Մեր զանգերը մնացին անպատասխան. համարն անհասանելի էր, ինչպես այս օրերին գրեթե բոլոր ՔՊ-ական պատգամավորների դեպքում է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել