Երևանի որ կետերից է մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն
Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ արեց ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։
Նա կոչ էր արեց այնտեղ բողոքի ակցիա կազմակերպել։
«Ազգային ճակատը» հրապարակել է այն ուղղությունները, որտեղից քաղաքացիների երթը պետք է շարժվի դեպի Օպերայի հրապարակ։
«Մայիսի 15-ին, ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում,որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:
ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.
-Սարյանի անվան այգի
-Կոնսերվատորիայի դիմացի այգի
-Սուրբ Աննա եկեղեցու բակ
-Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»,-ասվում է հայտարարության մեջ։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել