Ճանապարհից երևում են նշաձողերը
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի ականապատված դաշտեր տանող ճանապարհի մուտքը, բայց ոչ միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը, որը փակ է արդեն մոտ երկու շաբաթ։
Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են ընթանում, սակայն իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ այդ գործողություններից հետո էլ ոստիկանները ջանքեր չեն գործադրի՝ բացել միջպետական ճանապարհը, քանի որ դրանով ավելի շատ կվնասեն իշխանություններին, քան կօգնեն։
Բանն այն է, որ Կիրանցից դեպի մյուս գյուղեր՝ Ոսկեպար, Բաղանիս եւ այլուր տանող ճանապարհից արդեն երեւում է Փաշինյանի բերած աղետը՝ նոր սահմանի նշաձողերը կամ, ինչպես ինքն է ասում՝ «պատմական սյուները»:
Հայկական կողմը կարեւոր դիրքեր է հանձնել Ադրբեջանին, եւ, ըստ էության, այդ ճանապարհով երթեւեկելը, քանի դեռ սահմանի վերջնական ճշգրտում չի արվել, վտանգավոր է եւ իշխանության օգտին չի լինի, եթե ոչ տեղացիներն էլ սեփական աչքերով տեսնեն նոր իրողությունը եւ տեսանելի տարածքում գտնվող թշնամու ներկայությունը»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել