Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կիրանցի ճանապարհը դեռ փակ է: Տավուշի բնակիչները, որոնց առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, շարունակում են իրենց պայքարը։ Այս ընթացքում հայաստանյան թեմերի շատ առաջնորդներ այցելել են Կիրանց՝ իրենց աջակցությունն են հայտնել Բագրատ սրբազանին եւ պայքարող ժողովրդին։ «Հրապարակը» կապվեց վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հետ՝ հարցնելով, թե ինքն ինչ դիրքորոշում ունի Տավուշում ընթացող դեպքերի առնչությամբ, աջակցո՞ւմ է Բագրատ սրբազանին եւ պայքարող տավուշցիներին։
«Ես ամեն ձեւով աջակցում եմ ու պատրաստ եմ աջակցել սրբազանին, որովհետեւ ես քաղաքական դաշտ չեմ մտնի, բայց ինձ համար էլ ցավալի է, երբ որ պետք է իմ հայրենակիցները մնան անտուն, երբ որ իմ հայրենիքի ինչ-որ կտորները պետք է հանձնվեն ուրիշին։ Դա ինձ համար անընդունելի է»,- պատասխանեց Կիրակոս եպիսկոպոսը։
Վիրահայոց թեմի առաջնորդից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում, Բագրատ սրբազանին եւ մեր ժողովրդին կհաջողվի՞ կանխել գյուղերի հանձնումը, Կիրանցում ծնվող այս շարժումն ի՞նչ հետագա ընթացք ու ճակատագիր կունենա։
«Գիտեք՝ բարին միշտ շատ դժվարությամբ է հաղթում, բայց ի վերջո հաղթում է»,- պատասխանեց Կիրակոս սրբազանը։
Մի քանի օր է, ինչ ՔՊ-ական մանր ու միջին քարոզիչները լծվել են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի անձը վարկաբեկելու գործին։ Նախ կեղծ տեղեկություններ էին տարածում, թե նա ՌԴ գործակալ է, Ռուսաստանից միլիոնավոր դոլարներ է ստանում` ռուբլու տեսքով, ապա սկսեցին գրել, թե սրբազանը խոշոր բիզնեսմեն է, մեծ ունեցվածքի տեր։ Տեսնելով, որ սա էլ չի անցնում՝ երեկ էլ մի ծիծաղելի սուտ էին տարածել, թե իբր Բագրատ սրբազանը որդիներ ունի, ավելին՝ այդ որդիները չեն ծառայել բանակում։ Կիրակոս սրբազանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում, երբ իր հոգեւոր եղբոր մասին նման բաներ են տարածում, ի՞նչ է կարծում՝ ինչո՞ւ են տարածում։
«Որովհետեւ տեսնում են, որ սրբազանի կողքին գնալով ավելի շատ մարդ է հավաքվում, գնալով ավելի են շատանում սրբազանի կողմնակիցները, եւ, անշուշտ, երբ այդպիսի բան են տեսնում, սկսում են դրան հակառակ մի բան անել, որ այդ ամեն ինչը վերացվի։ Մի քիչ էլ շատ վատ ֆանտազիա ունեն, որ այդպիսի բաներ են մտածում, կարելի էր գոնե մեկ ուրիշ բան մտածել, որ ասեինք` խելքին մոտիկ է»,- ասաց Կիրակոս սրբազանը»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում