Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով կիրանցիների հետ հասցրել էր շփվել, ասաց, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ոչ մի կոնկրետ բան չի ասել, հակառակը, նրա պատասխաններն ավելի են խորացրել տավուշցիների մտահոգությունները։
«Ասել է՝ սահմանը կարող է էսպես անցնի, բայց կարող է նաև էնպես անցնի, նորից անորոշության, տագնապի մեջ է դրել բնակիչներին։ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին։ Էն պահանջները, ողջամիտ առաջարկները, որոնք արվել են Կիրանցի բնակիչների կողմից, ոչ մեկը չի ընդունվել, գոնե վերջին տարբերակով, որ սահմանը ոնց որ խորհրդային տարիներին անցել է, այնպես անցնի։ Չի ընդունվել։ Նույնիսկ սահմանը կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի։
Փաշինյանի բառերն եմ ասում, ասել է՝ որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ։
Մարդիկ շոկի մեջ են, պիտի հասկանան՝ ինչ են անում։ Մեկն ասում է՝ տունս կվառեմ, մյուսն ասում է՝ մեկ այլ բան։ Ի՞նչ անեն մարդիկ, եթե իրենց ասում են՝ սահմանը ոչ թե պիտի այնպես անցնի, ինչպես ԽՍՀՄ տարիներին, այլ նոր սահման են հորինում։
Իր բառերն եմ կրկնում, ասել է՝ պարզվում է, ԽՍՀՄ տարիներին չեն իմացել՝ սահմանը ոնց է անցնում։ Հիմա ինչ-որ նոր սահման են հորինում»,- ասաց պատգամավորը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները